Kitchenmag.ru կայքը գրում է, որ աշունը վիրուսային հիվանդությունների ամիս է: Այդ ժամանակահատվածում չափազանց կարևոր է բոլոր հնարավոր միջոցներով ամրացնել իմունիտետը:
1. Ավելի շատ հեղուկ օգտագործեք: Հիվանդության ժամանակ պետք է որքան հնարավոր է շատ հեղուկ օգտագործել: Այն մաքրում է օրգանիզմը, հանում շլակները, տոքսինները. ինչպես նաև մյուս վնասակար միջոցները, նորմալացնում է օրգանիզմում ջրային հավասարակշռությունը և այն փրկում է ջրազրկումից: Կարելի է խմել ինչպես՝ ջուր, այնպես էլ՝ նոր քամած հյութեր, թեյ, խոտաբույսերով ըմպելիքներ: Վերջինների վրա անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել: Դրանք օրգանիզմի վրա հակաբորբոքային ազդեցություն են ունենում: Եթե սիրում եք թեյ, այն մեղրի հետ խմեք: Ի դեպ, մեղրն առավել օգտակար է ուտել և ոչ թե՝ լցնել թեյի մեջ: Ջերմային ազդեցության արդյունքում այն կորցնում է իր օգտակար հատկությունները:
2. Վիտամին C օգտագործեք: Վիտամին C-ն ամենադրական ձևով է ազդում մարդու առողջության վրա: Այն ամրացնում է իմունիտետը և ավելացնում է օրգանիզմի պաշտպանական ուժերը: Պարտադիր սննդակարգ ներառեք մթերքներ, որոնցում մեծ քանակով այս վիտամինից է պարունակվոլւմ: Բուլղարական պղպեղ, սև հաղարջ, կիվի, չիլի պղպեղ, բրյուսելյան կաղամբ, բրոկոլի, ծաղկակաղամբ, նարինջ, կիտրոն. սրանք բոլորը վիտամին C-ի աղբյուր են:
3. Ուշադրություն դարձեք բնական հակաբիոտիկներին: Եթե հիվանդացել եք, սննդակարգ ներառեք սոխը և սխտորը: Սրանք ցանկացած դեղամիջոցից ավելի լավ ազդեցություն են ունենում: Դրանց պարբերաբար օգտագործումը կօգնի կանխարգելել հիվանդությունները և արագ ոտքի կանգնել: Սխտորը, օրինակ, պարունակում է ավելի քանի 150 օգտակար նյութ, որոնք ամրապնդում են իմունիտետը: Սոխն էլ իր հերթին՝ սպանում է վնասակար մանրէները:
4. Հավի արգանակ կերեք: Հավի արգանակը հրաշագործ միջոց է, որը կարող է կարճ ժամանակահատվածում մարդուն ոտքի կանգնեցել: Այն համեղ է, սննդարար և ոչ միայն արդյունավետորեն հագեցնում է սովի զգացումը, այլև օրգանիզմին անհրաժեշտ էներգիա է հաղորդում: Բացի դա՝ տաք արգանակը լավացնում է նյութափոխանակությունը:
5. Շատ բանջարեղեն և միրգ կերեք: Հիվանդության ժամանակ օրգանիզմն էներգիա է վերցնում ներքին ռեսուրսներից: Եթե ցանկանում եք ավելի արագ ապաքինվել, սննդակարգ ներառեք ավելի շատ թարմ բանջարեղեն և մրգեր: Դրանք պարունակում են անհրաժեշտ վիտամինների և հանքանյութեր, որոնք կօգնեն ամրացնել իմունիտետը: Հատուկ ուշադրություն դարձրեք կանաչ բանջարեղենին և մրգերին: Դրանք օգտակար հակաօքսիդանտներ են պարունակում:
6. Սահմանափակեք շաքարի օգտագործումը: Հիվանդության ժամանակ խորհուրդ է տրվում հրաժարվել շաքարի օգտագործումից: Իհարկե, խոսքը բնական մթերքների մասին չէ, այլ թխվածքների: Սա շատ տրամաբանական բացատրություն ունի: Բազմանալու համար մանրէներին և բակտերիաներին բարենպաստ միջավայր է անհրաժեշտ: Գլյուկոզայի ավելորդ օգտագործումը ստեղծում է այդպիսի միջավայր, ինչի արդյունքում բորբոքումը կարող է ավելի խորանալ:
7. Մի մոռացեք ժողովրդական բժշկության մասին: Ժողովրդական բժշկությունը խորհուրդների և գիտելիքների ամբողջություն է, որոնք կուտակվել են մեզանից երկար տարիներ առաջ: Հիմարություն կլինի դրանցից չօգտվել: Մանավանդ, երբ խոսքը գնում է մրսածության և գրիպի մասին: Սրանց բուժման համար բավական շատ ժողովրդական միջոցներ կան: Իհարկե, անհրաժեշտ է հետևել առողջությանը, և, եթե տեսնում եք, որ վիճակը շատ բարդ է, միայն ժողովրդական միջոցներով հնարավոր չէ ոտքի կանգնել, պարտադիր դիմեք մասնագետի:
8. Սննդակարգում ներառեք ընդեղեն և չիր: Հիվանդության ժամանակ օրգանիզմը չափազանց թույլ է և հյուծված: Հաճախ ախորժակը կորչում է, և ընդհանրապես ուտելու ցանկություն չի լինում: Դա հանգեցնում է նրան, որ օրգանիզմը ոչ մի տեղից չի կարողանում ուժ գտնել վերականգնվելու համար: Արդյունքում՝ բուժումը երկարում է: