5 հիվանդություն, որոնցով կանայք տղամարդկանցից ավելի հաճախ են հիվանդանում
Advertisement 1000 x 90

5 հիվանդություն, որոնցով կանայք տղամարդկանցից ավելի հաճախ են հիվանդանում

Տղամարդիկ կանանցից ավելի հաճախ են բախվում սիրտ-անոթային հիվանդությունների հետ. վերարտադրողական տարիքի կանանց հորմոնալ համակարգը նրանց պաշտպանում է կաթվածից և մի շարք այլ հիվանդություններից: Կան հիվանդություններ, որոնցով հիվանդանում են միայն տղամարդիկ, օրինակ՝ հեմոֆիլիան: Սակայն կան նաև հիվանդություններ, որոնք ավելի հաճախ կանանց են ախտահարում:

Օստեոպորոզ

Կանանց ոսկորները սովորաբար ավելի բարակ են, այդ պատճառով դաշտանադադարից հետո ավելի արագ են կորցնում հանքային խտությունը, որը կարող է բերել օստեոպորոզի զարգացման:

Աղեստամոքսային խնդիրներ

Աղեստամոքսային հիվանդությունների նկատմամբ կանայք ավելի խոցելի են, քան տղամարդիկ: Ուղեղի կառուցվածքի տարբերությունները և ինհիբիտորային նեյրոտրանսմիտերների բարձր մակարդակը կանանց աղեստամոքսային առողջությունն ավելի փխրուն է դարձնում:

Դեպրեսիա

Հոգեկան այս վանգավոր խանգարմանը կանայք ավելի շատ են բախվում, քան տղամարդիկ: Դրանից բացի, կանայք ավելի հաճախ են բախվում դիսֆորիկ խանգարման, տագնապալի վիճակների հետ: Ավելին՝ միայն կանաց մոտ կարող է լինել հետծննդյան դեպրեսիա, հետդաշտանադադարի դեպրեսիա և նախադաշտանային համախտանիշ:

Դեմենցիա

Ըստ վիճակագրության՝ Ալցհեմերի հիվանդությամբ տառապող մարդկանց երկու երրորդը կանայք են: Այս վիճակագրության վրա ազդում է գենետիկան, հորմոնալ համակարգի առանձնահատկությունները, կանանց և տղամարդկանց ուղեղի աշխատանքի և ապրելակերպի տարբերությունները: Հնարավոր է՝ սա ապված է նաև այն հանգամանքի հետ, որ կանայք տղամարդկանցից ավելի երկար են ապրում, հետևաբար ավելի մեծ տարիքի կանայք, երբ մարդկանց մոտ սովորաբար ծերունական տկարամտություն է ախտորոշվում, ավելի մեծաթիվ են:

ՍՃՓՀ

Եթե փորձագետներին հավատանք, ապա կնոջ անատոմիական կառուցվածքի առանձնահատկությունները մեծացնում են այն հիվանդություններին բախվելու վտանգը, որոնք սեռական ճանապարհով են փոխանցվում: Հեշտոցի ներքին թաղանթն ավելի բարակ է, այն ախտածինների համար համապատասխան խոնավ միջավայր է ապահովում:

med.news.am