«Արքայական գնդի» ձիերը
Advertisement 1000 x 90

«Արքայական գնդի» ձիերը

Պատմաբան Վահե Անթանեսյանի հրապարակումը իր միկրոբլոգում. «Արարատյան արքաները հատուկ ուշադրություն էին դարձնում բանակի հեծելազորին: Ռուսա Ա «Արքայական գնդի» համար հատուկ ձիեր են բուծել ու վարժեցրել Կապուտան լճի արևելյան ափին գտնվող Սուրի մարզում, իսկ Անիաշտանիա մարզը համարվել է Ռուսա Ա «Ձիերի երամակների տունը«: Արքայական գնդի պետքերն են հոգացել նաև Կապուտան լճի հյուսիս-արևելքում գտնվող բարի մարզի ձիանոցները:

Սարգոն Բ իր արձանագրության մեջ նշում է.

-Այս գավառում ապրող մարդիկ ամբողջ Ուրարտուում նմանը չունեն հեծելազորի համար ձիեր վարժեցնելու մեջ: Ռուսա Ա լայնատարած երկրում ծնված փոքրիկ քուռակները, որոնք աճեցվում էին արքայական գնդի համար, և ամեն տարի վերցվում իբրև հարկ, ուղարկվում էին Սուրի գավառը, որը Ուրարտուի մարդիկ Մանայի երկիր են անվանում: Քանի դեռ նրանց կազմվածքը չի ստուգվել, նրանց չեն հեծնում: Մինչև չեն վարժեցվում ելքերին, պտույտներին և դարձերին, այն ամենին, ինչ անհրաժեշտ է մարտի համար, նրանք վազվզում են առանց թամքի:

Ինչ վերաբերվում է Անիաշտանիա ամրոցին, ապա այն համարվում է Ռուսայի ձիերի երամակների տունը:

Արարատյան արքաները հաճախ էին նաև որպես ռազմավար ձիերի երամակներ վերցնում»:



Նման նյութեր