Լուսանկարիչ Իննա Մխիթարյանի գրառումը Facebook-ի իր էջում:
Ցեղասպանության 100 ամյակի շրջանակներում կազմակերպվող, ֆոտոցուցահանդեսը քաղաքապետարանին կից, Երևանի պատմության թանգարանի սրահում էր լինելու: Նկարները կախելու ժամանակ ինձ թանգարանի բանվորն էր օգնում: Մեր խոսակցությունը սահմանափակ բառերով սկսվեց` թել, նկար, ձգել, կապել: Արկղերից դուրս եկող նկարները, տարեց մարդուն իմ մասին մի քիչ պատմում էին ու նա սկսեց հարց ու փորձ անել, թե բա` էս ո՞վա, էս ի՞նչա ու հետո, թե բա` էս գործի համար լավ ես վճարվում, քո քյարն ի՞նչ ա:
Երկար դադար տվեցի, պատասխան չունեի ու նախորդ օրը` տան պայմաններում, պասպառտուները կտրելուց ու հին շրջանակները նորոգելուց, ձեռքերս դեռ ցավում էին: Ցուցահանդեսի համար նախատեսված գումարը չեր հերիքում ու իմ ու ընկերներիս նախորդ ցուցահանդեսներից մնացած շրջանակներն էի կցմցել:
-Դե գիտեք, ես շատ եմ սիրում էս գործը ու անում եմ առանց քյարի,- պատասխանեցի, թելը ձգելուց հետո:
Ցուցահանդեսի բացմանը պատկառելի մարդիկ էին եկել, ես մի տեսակ դժվարանում էի կենտրոնում լինել: Մի քանի ելույթներ եղան, իմ իմացած ցուցահանդեսները առանց ելույթների էին լինում: Վերջում ինձ միկրոֆոնի մոտ հրավիրեցին: Շնորհակալություններ ասեցի ու, որ խոսքս կարողանամ ամփոփել, պատմեցի բանվորի մասին, որ ինձ օգնել էր ցուցահանդեսը կախել ու իր քյարի մասին հարցը ասեցի, քյար բառը շատ արագ փոխելով շահ բառով: Ու հետո տվեցի նույն պատասխանը, որ տվել էի բանվորին, մի քիչ ավելի լսարանի պահանջներին համապատասխան, որ շատ կարևոր է ստեղծագործող մարդու համար դաշտ ստեղծվի բլա բլա: Միկրոֆոնի մոտից երեք քայլ էլ չէի արել, երբ մերօրյա տնօրենի /կերպարանքով ու վարքագծով/ մի կին մոտեցավ ու թե / աղջիկ ջան, բա դա ասելու բան է՞, բանվորն օ՞վ է, որ իրա մասին խոսես, բա ամոթ չէ՞ր, բանվոր է մի բան է ասել/: Կնոջ հետ խոսակցությունը կտրեցի մեկ նախադասությամբ, հստակ էր, որ լրիվ ուրիշն է. ու խոսել պարզաբանելուց հետո մենք իրար հասկանալու ենք, բայց սխալ:
Ցուցահանդեսը հավաքելու չգնացի` նախորդ օրվա հարսանիքի սեղան հավաքելու չափ տհաճ էր:
Բանվորի մասին պարբերաբար հիշում եմ: Կասկած չունեմ, որ իր դիմումի համաձայն գործից ազատած կլինեն, իսկ նորեկին մի անգամից ցույց տված կլինեն /բանվորի տեղը/: