Այսպիսի բաները բոլորիս խղճին են մնում, որովհետև եթե ամեն մեկս նույնիսկ մի քիչ թերանանք սիրո, ուշադրության ու մեկս մեկի բեռը կրելու գործի մեջ, ապա հուսահատությունն ու անելանելիության զգացումը կշատանա: Սերը կպակասի ու վատ բաներ կպատահեն:
Քիչ առաջ մամուլում կարդացի, որ մայրը և 9 տարեկան երեխան նետվել են Դավիթաշենի կամրջից: Երկուսն էլ մահացել են: Մայրը 37 տարեկան էր: Նրանք երկուսն էլ 3 օր, որպես անհայտ կորած, որոնվում էին:
Կարդացի այս լուրն ու տեղս չեմ գտնում:
Այս ինչ հուսահատություն է, ինչ անելանելի վիճակ, որ ծնողի ու երեխայի կյանքն ավարտվի այսպես: Լավ, ասենք՝ այնքան էինք սառել ու անտարբեր դարձել, որ մեծերի ինքնասպանության փաստին վարժվել էին մեր հոգիները, բա երեխանե՞րը: Ինչո՞ւ պիտի 9 տարեկան երեխայի կյանքն ավարտվի այսպես, վախի, լացի ու հուսահատության մեջ:
Ինչո՞ւ է պաշտոնավորը կաշառք վերցնում: Ինչո՞ւ պատկան մարմինն իր գործը միշտ սիրով չի անում: Ինչո՞ւ բժիշկը չի բուժում մարդուն՝ առանց աչքը նրա գրպանին տանելու: Ինչո՞ւ ուսուցիչը հոգատարությամբ չի դաստիարակում երեխաներին: Ինչո՞ւ են մամուլն ու հեռուստատեսությունը մեր մտքերը թունավորում գարշահոտ սերիալներով ու թեթևսոլիկ հաղորդումներով և մարդկանց հուսահատեցնում՝ Հայ Մարդու վատ կերպար ներկայացնելով: Կարծես ծնողները ձեռ են քաշում երեխաների դաստիարակությունից ու մարդիկ էլ զբաղված են ամբողջ օրը Ֆեյսբուքում բամբասելով, իրենց խաշի սեղանների նկարները կիսելով ու սելֆիներ տարածելով, որպեսզի ընկերները փառք տան իրենց ու ասեն՝ «էս ինչ լավն ես, էս ինչ լավն ես»:
Ամբողջությամբ՝ aravot.am