2017 թ․ Ֆեյսբուքի օգտատերերի քանակը հասավ 2 միլիարդի: Առավել քան ուղղակի տպավորիչ ցուցանիշներ: Աշխարհում այլևս ոչ մի սոցիալական ցանց այդպիսի հանրաճանաչություն չի վայելում: Սակայն այդպիսի հանրաճանաչության հետ մեկտեղ՝ օգտատերերը ստիպված են բախվել որոշ պրոբլեմների հետ, օրինակ, անձնական տվյալների բաց հասանելիություն: Շատերը ուղղակի ուշադրություն չեն դարձնում այն փաստի վրա, որ շատ բաներ, որ իրական կյանքում մենք կփորձեինք թաքցնել անծանոթ մարդկանցից, ինտերնետում բառացիորեն բացեիբաց «դրված է» անկետայի տեսքով:
Այն մասին, թե հատկապես որ ինֆորմացիան պարտադիր պետք է մնա անձնական, այլ ոչ թե դառնալ հանրային սեփականություն, պատմում են նրանք, ով արդեն մեկ անգամ տուժել է ավելորդ անկեղծության պատճառով:
Ընկերներ, որոնք իրականում Ձեզ ընկեր չեն
Ջնջեք Facebook-ից այն ընկերներին, ովքեր իրականում Ձեզ ընկեր չեն: Անծանոթ մարդիկ կամ մարդիկ, որոնց հետ ունեք ընդանուր 1-2 ծանոթ, բայց որոնց հետ իրականում դուք երբեք չեք հանդիպել՝ չպետք է լինեն Ձեր ընկերների ցանկում: Մի մոռացեք, որ նպատակները մարդկանց մոտ տարբեր են, և կան նրանք, որոնք բոլորովին էլ շփվելու առիթ չեն փնտրում:
Գեոլոկացիա
Նշել գեոլոկացիան՝ նշանակում է ուղիղ հայտարարել, որ դուք ներկա պահին տանը չեք: Դրանից կարող են օգտվել գողերը, որոնք հետևում են Ձեր էջի թարմացումներին: Եթե դուք ապրում եք միայնակ և կա բան, որը կարող են գողանալ, ապա առավել ևս պետք չէ նշել գտնվելու վայրը:
Առցանց եթերներ ճանապարհորդություններից
Եվս մեկ կետ, որի մասին պետք է հիշեն բոլորը: Եթե հանգիստը ընտանեկան է և տանը մարդ չկա, ապա այդպիսի առցանց եթերը կարող է ազդանշան լինել հանցագործների համար, ովքեր հավանաբար կփրձեն օգտվել Ձեր բացակայությունից:
Երեխաների մասին ինֆորմացիա
Պաշտպանեք Ձեր երեխաներին ավելորդ ուշադրությունից: Ձեր էջը կարող է ուշադրություն գրավել մի մարդու, ով չի առանձնանում օրինապահությամբ: Ահա այդպիսի անմեղ կերպով դուք հարվածի տակ եք դնում նաև Ձեր երեխաների անվտանգությունը: