Կանանց տոնը
Advertisement 1000 x 90

Կանանց տոնը

Պատմաբան Վահե Անթանեսյանի ակնարկը մարտի 8-ի մասին:

Մարտի 8-ը բոլորը նշում են կանանց տոն և այն կապում են ֆեմինիստների շարժման, Ռոզա Լյուքսեմբուրգի և Կլարա Ցետկինի անունների հետ: Սակայն, պարզվում է, այս «տոնն» ավելի հին արմատներ ունի: Բայց նախ այն մասին, թե երբվանից և ինչպես մարտի 8-ը դարձավ կանանց միջազգային տոն: Մարտի 8-ի «տոնը» հորինվեց ազգությամբ հրեա, բոլշևիկ ֆեմինիստ Կլարա Ցետկինի կողմից 1910 թվականին և հաջորդ տարի Կին-սոցիալիստների եվրոպական կանֆերանսում այն հաստատվեց որպես կանանց միջազգային տոն:

Սակայն ինչու հենց մարտի 8-ը: Առհասարակ, ոմանք տոնը կապում են գարնանամուտի հետ, սակայն այդ դեպքում ավելի տրամաբանական կլիներ տոնը նշել մարտի 22-ին: Մարտի 8-ի խորհրդի մասին նրա կնքահայրերը ոչինչ չեն ավանդել: Չեն ավանդել որովհետև նրա մեջ սև խորհուրդ է թաքնված:
Առհասարակ, միջազգայնական, ֆեմինիստների և մյուս հեղափոխական շարժման ակունքներում որպես կանոն կանգնած են ազգությամբ հրեա գործիչներ: Համարել դա պատահականություն առնվազն միամտություն կլինի: Եվ բնականաբար, կանանց միջազգային տոն ստեղծելու կնքահայրերը այդ տոնի արմատները պետք է բխեցնեին իրենց ազգային, այսինքն` հրեական արժեքներից:

Տոնի արմատները գալիս են հազարամյակների խորքից: Այն հուդայական տոն է, որ կոչվում է Փուրիմ և նվիրված է ազգությամբ հրեա, Պարսկաստանի թագուհի Էսթերին: Փուրիմ տոնը հրեաները նշում են գարնանամուտին: Չնայած այն որևէ առնչություն չունի գարնանային գիշերահավասարի հետ: Իրենք` հրեաները առաջնորդվում են լուսնային օրացույցով: Հետևաբար, հրեական ազգային տոները նույպես շարժական էին: Քանի որ կանանց միջազգային տոնը Եվրոպայում շարժական օրացույցով նշել չէր կարելի, նրա ջատագովները ուղղակի միտք հղացան այկ տոնել մարտի 8-ին:

Առհասարակ Փուրիմը առանձնահատուկ է նրանով, որ համաձայն «Հրեական հանրագիտարանի» այն կրոնական տոն չէ, կապված չէ որևէ աստվածության կամ տաճարի հետ: Տոնի ակունքները հետևյալն են.

Հրեաների բաբելոնյան գերությունն ավարտվեց, երբ մ.թ.ա. 5-րդ դարում պարսիկները գրավեցին Բաբելոնը: Հրեաներին ազատություն տրվեց վերադառնալու Պաղեստին: Սակայն Ավետյաց երկիր վերադարձողների թվաքանակը չնչին էր: Թափառական կյանքի սովոր ժողովուրդը չէր ցանկանում այլևս լքել «գերության» քաղաքն ու հաստատվել ամայի ու անապատային Պաղեստինում: Հրեաները բաբելոնյան գերության ընթացքում հիմնավորվել էին Միջագետքում: Նրանք իրենց ձեռքն էին վերցրել առևտուրը, տնտեսության շատ ճյուղեր… խարդավանքով և բազում միջոցներով իրենց մարդկանց էին տեղավորել պետական ապարատներում, մի խոսքով` ամենևին էլ ստրուկի կամ գերվածի կարգավիճակում չէին: Անգամ հրեական կապիտալը ճնշում ու խանգառում էր պարսիկներին, ովքեր իրենց նվաճումները բնականաբար, ցանկանում էին նյութական արտահայտության ձև տալ, սակայն ամենուր իշխող հրեականությունը լուրջ խոչնդոտ էր հանդիսանում: Այս ամենը բնականաբար չէին կարող հանդուրժել պարսիկ մեծատոհմիկները և ռազմական ավագանին: Եվ ահա պարսկական ազնվականությունը բողոքում է Քսերքսես արքային և պահանջում արտաքսել հրեաներին Պարսկաստանից և Բաբելոնից մասնավորապես:

Պարսիկ ազնվականները առաջին նախարար Ամանի գլխավորությամբ կարողանում են համոզել Քսերքսեսին, վտարել հրեաներին երկրից, իսկ ընդդիմացողներին` սրի քաշել: Հրեաները խուճապի մեջ են: Եվ փրկության ելքով դիմում են արքայի կնոջը` ազգությամբ հրեա Էսթերին: Էսթերն անմիջապես գործի է անցնում: Նա իր հորեղբորոդու` Մարդոքեոսի հետ, ով վայելում էր արքայի վստահությունը, դիվային միտք է հղանում: Էսթերը կարողանում է ամուսնուն` պարսից ահեղ արքային համոզել հետևյալ խոսքերով.

«Դու սիրում ես ինձ, նշանակում է սիրում ես նաև նրանց, ում ես եմ սիրում: Դա նշանակում է դու սիրում ես իմ ժողովրդին: Դա նշանակում է նաև, դու ատում ես նրանց, ովքեր ինձ են ատում: Միաժամանակ ատում ես իմ ժողովրդի թշնամիներին: Ուրեմն արձակիր ատելությունդ և պատժիր իմ ժողովրդի թշնամիներին: Չէ որ մեր թշնամիներն ընդհանուր են»:

Եվ Քսերքսեսն ընկնելով կնոջ ծուղակը առանց երկար մտածելու հրամայում է ոչնչացնել այն ազնվականներին, ովքեր հղացել են հրեաների արտաքսումն ու սպանությունը:

Նախճիրը կատարվում է Ադար ամսվա 13-ին, որ համապատասխանում է փետրվարի վերջին և մարտի սկզբին: Արքայի հրամանով հրեաների առաջնորդությամբ բանակը հարձակվում է այն ազնվականների ու տոհմերի վրա, ում դեմ քեն ունեին ու կոտորում են նրանց, նրանց գույքը և ինչքը հափշտակում, կանանց և երեխաներին ստրկացնում: Երկու օրվա ընթացքում հրեաները կոտորում են շուրջ 75000 հոգու: Պարսիկ ազնվականների ողջ ունեցվածքը հանձնվում է հրեաներին: Կախան է բարձացվում նաև առաջին նախարար Ամանը իր տասը որդիներով:

Դրանից հետո հրեաներն ամեն տարի նշում են Փուրիմը` կանանց մեծարման տոնը, որ իրավամբ նվիրված է թագուհի Էսթերին, որ իր հմայքով, խորամանկությամբ ու նենգությամբ տասնյակ հազարավոր պարսիկների, այդ թվում` կանանց և երեխաների, կոտորածի պատճառը հանդիսացավ: Տոնը հրեաները նշում են մեծ շուքով, տոնախմբությամբ, երաժշտությամբ ու պարերով:

Որքան էլ տարօրինակ է, սակայն «տղամարդկանց օրը»` փետրվարի 23-ը, որ իբր, Կարմիր բանակի ստեղծման օրն է, նույնպես կապված է Փուրիմի տոնակատարության հետ: Փուրիմը կանանց մեծարման տոն լինելուց զատ, թշնամու նկատմամբ տարած հաղթանակի տոն է: Եվ հրեա բոլշևիկները միտք հղացան այդ օրը իրենց նոր ձեռք բերած կայսրությունում նշել նաև… հաղթանակած բանակի օր: Եթե ուշադրություն դարձնենք, փետրվարի 23-ը նույն մարտի 8-ն է, ուղղակի` հին տոմարով: Բանն այն է, որ 1911 թվականից, երբ նշվում է մարտի 8-ը, տոնը նշվում էր փետրվարին: Իսկ երբ ընդունվեց նոր տոմարը, մարդիկ դեռևս սովորույթի համաձայն տոնը նշում էին հին տոմարով: Իսկ նորովի նշողներն էլ գտնում էին, որ փետրվարյան տոնը «բաց» է մնացել: Եվ ահա մի քանի տարի անց ծնվում է գեղեցիկ լեգենդը` Կարմիր բանակի ծնունդի և առաջին հաղթանակի մասին:

Ամեն դեպքում սա սոսկ լեգենդ է: 1918 թվականի փետրվարի 23-ին ոչ մի ճակատամարտ, ոչ մի հաղթանակ չի եղել: 1918 թվականի ռուսական մամուլում ոչ մի նման բան չի հիշատակված: Միայն 1922 թվականին փետրվարի 23-ը հիշատակվեց որպես «Հաղթանակի օր»: Սակայն, դեռևս 1917 թվականի մարտի 7-ին «Պրավդան» գրում է, որ փետրվարի 23-ը տոնական օր է: Այդ օրը, իբր, Պետրոգրադի կանայք ցույցի են դուրս եկել կայսերական իշխանությունների դեմ:

Առհասարակ, փետրվարի 23-ի խորհրդի մեջ էլ Ռուսաստանի համար տխուր ու ամոթալի երևույթ կա. Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհը հենց այդ օրը ընդունեց և հաստատեց Բրեստի ամոթալի հաշտության պայմանագիրի դրույթները: Դա նշանակում էր Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում Ռուսաստանի կապիտուլացիան:



Նման նյութեր