Ասել թե տեսողությունը կարևոր է, նույն է թե ոչինչ չասել:
Չէ՞ որ արտաքին աշխարհի հետ շփման 80%-ն ապահովում են աչքերը: Ուստի գեղեցիկ են այն աչքերը որոնք նաև առողջ են:
HayNews.am-ը մեր աչքերի առողջության ու պահպանման մասին զրուցել է Վ. Ավագյանի անվան ԲԿ-ի աչքի էքսիմեր լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ և Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի լազերային և նորագույն տեխնոլոգիաների բաժանմունքի բժիշկ-ակնաբույժ, միկրովիրաբույժ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանի հետ:
«Բացի գանգատների բացակայության պարագայում տարեկան երկու անգամ բժշկին այցելելուց, շատ կարևոր է նաև որոշ հասարակ նրբությունների տիրապետել աչքերն առողջ պահելու համար», ասաց բժշկուհին և առանձնացրեց դանցից մի քանիսը. «Օրինակ ցանկալի է քնի հաշվին աշխատանք չկատարել, քանի որ այդ ընթացքում աչքերը լարվում են, կարմրում, իսկ ահա լարվածության պատճառով մարդը մոռանում է աչքը թարթելու մասին, ինչի հետևանքով էլ աչքը չի թրջվում»:
Ակնաբույժի խոսքվ՝ անհրաժեշտ է նաև հիշել, որ աչքերին ձեռքերով հպվել կարելի է միայն դրանք լավ լվանալուց հետո:
«Պետք է աշխատանքն այնպես կազմակերպել, որ արհեստական լույսը միշտ լինի ձախ կողմից` մոտավորապես 30-35 սմ հեռավորությունից, համակարգչի էկրանը նույնպես պետք է նման հեռավորության վրա լինի»,- նշեց Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը:
Վերջինս կանաց հորդորց զերծ մնալ ալերգիա առաջացնող դիմահարդարման միջոցներ կիրառելուց:
«Չի կարելի մոռանալ սննդի մասին, խորհուրդ է տրվում սննդակարգում ներառել ձուկ, բանջարեղեն, մրգեր և հատկապես ավալեցնել վիտամին А ու Е պարունակող մթերքների օգտագործումը»,- ասաց մասնագետը:
Խոսելով նաև մեր օրերում այդքան տարածված խոնավեցնող կաթիլների մասին ակնաբույժն ընդգծեց, որ եթե աչքը բնական ճանապարհով չի կարողանում թրջվել, ապա այդ դեպքում օգնության են գալիս խոնավեցնող կաթիլները կամ արհեստական արցունքները: