Հետազոտողները գտել են մարդկանց ֆերտիլությունը երկարացնելու միջոցը
Advertisement 1000 x 90

Հետազոտողները գտել են մարդկանց ֆերտիլությունը երկարացնելու միջոցը

Princeton University-ի գիտնականները միջոց են գտել, որը կարող է կանանց ֆերտիլության ժամանակահատվածը երկարացնել 3-ից մինչև 6 տարի ժամկետով: Միջոցը հայտնագործելուն օգնել են մանրադիտակային Caenorhabditis elegans (C.elegans) որդերը, որոնք, ինչպես պարզվել է, մարդկանց գեների հետ շատ ընդհանրություններ ունեն:

Մի քանի տարի առաջ հաստատվել էր, որ չբեղմնավորված C. Elegans ձվաբջիջները ժամանակի ընթացքում ցուցադրել են նաև մարդկանց հատուկ որակի նվազման նշաններ: Հիմա արդեն փորձագետներն արձանագրում են, որ կանանց ֆերտիլությունը հաճախ նվազում է, վիժման վտանգը մեծանում ձվաբջիջների որակի նվազման պատճառով, բայց ոչ դրանց պակասի:

Հետազոտության ընթացքում գիտնականներն ընտրել են 30 տարեկան կանանց տարիքին համարժեք տարիքով որդերի: C.elegans-ի ցածրորակ հին օոցիտներում առանձնացվել է կատեպսին В սպիտակուցը: Այս սպիտակուցի ակտիվությունն արգելակել են «ֆերտիլության պատուհանի» շրջանում: Արդյունքում ձվաբջջի կենսունակությունը նորման զգալիորեն գերազանցել է:

Դրան հավելած, երբ սպիտակուցի հետ կապված գեներն ամբողջությամբ «անջատել» են, որդերի ֆերտիլությունը գրեթե 10 տոկոսով մեծացել է: Կանանց համար սա նշանակում է վերարտադրողական ժամանակահատվածի 3-6 տարով երկարացում: Գիտնականների մեկ ուրիշ խումբ զուգահեռ պարզել է, որ կովերի մոտ կատեպսին В-ն նույն դերն է խաղում: Սա կարող է նշանակել, որ այս եզրահանգումները միանշանակ արդիական են նաև կաթնասունների համար:

med.news.am