Ռուբեն Շուխյանի հրապարակումը Facebook-ի իր էջում.
«Տեղեկացնենք, որ մարտի 24-ին Գլենդելի (Լոս Անջելես) Բրանդ պուրակի հանրային գրադարանում տեղի ունեցավ «Հայ լուսանկարիչները Օսմանյան կայսրությունում և նրա շուրջը» թեմայով գիտաժողով, որի նախաձեռնողն էր փիլիսոփայության պրոֆեսոր Արմեն Մասրուբյանը: Գրադարանի ցուցասրահում նույն օրը բացվեց նաև «Հայ ընտանիքի ոդիսականը. շարունակականություն և կորուստ» ցուցադրությունը, որտեղ ներկայացված են Դիլդիլյան ընտանիքի լուսանկարչական աշխատանքները:
Արմեն Մասրուբյանի պապն ու պապի եղբայրը՝ Ցոլակ և Արամ Դիլդիլյան լուսանկարիչներն էին, որոնք սովորել են Մարսովան գյուղի «Անատոլիա» հանրահայտ քոլեջում: Մասրուբյանը իր ընտանիքից ժառանգել է ավելի քան 600 լուսանկար և ապակե նեգատիվներ, որոնց մեծ մասը արված են 1910-1922 թվականներին:
Ցուցադրությունը կգործի մինչև ապրիլի 27-ը, իսկ այդ ցուցադրությունից ներկայացվող 1910 թվականին արված ուշագրավ լուսանկարը պատկերում է «Անատոլիա» քոլեջի լսողության խանգարում ունեցող հայ երեխաներին, որոնք հայելիների միջոցով սովորում են ճիշտ արտաբերել հնչյունները»: