Նստակյաց կենսակերպը կապակցված է ուղեղի այն գոտու բարակման հետ, որը կարևորագույն դեր է կատարում էքսպլիցիտային հիշողության աշխատանքում, պարզել են Լոս Անջելեսի Քալիֆորնիական համալսարանի հետազոտողները։ Հիշողության այդ տեսակը ֆիքսում է փաստերն ու իրադարձությունները։ Ընդ որում նույնիսկ ինտենսիվ ֆիզիկական ակտիվությունը ուղեղը չի պաշտպանում երկար անշարժության հետևանքներից։ Հետազոտությունը հրապարակվել է PLOS One ամսագրում։
Նոր աշխատանքը հիշողության վրա կենսակերպի ազդեցության հետազոտությունների առաջին փուլն է , դրա համար էլ դրանում ընդամենը մի քանի տասնյակ մարդ է ներգրավվել։ Հարցման մասնակիցներն էին 45- 75 տարեկան 35 կամավորներ։ Նրանցից որևէ մեկը թուլամտության, նյդրաբանական խանգարումների, նաև գլխի տրավմաների ու քիմիական կախումների որևէ նշան չի ունեցել։ Կամավորները գիտնականներին պատմել են այն մասին, թե օրական քանի ժամ են իրենք միջինն անցկացնում նստած վճակում, ու ինչքան ժամանակ են նվիրում ինտենսիվ ու չափավոր ֆիզիկական ակտիվությանը։ Հետո նրանք հետազոտվել են մագնիս ռեզոնանսային տոմոգրաֆիայի մեթոդով։
Հետազոտողները հայտնաբերել են կապ նստած դիրքով անցկացրած ժամերի ու գլխուղեղի մեծ կիսագնդերի կեղևի քունքային մասի մեդիալ հատվածի բարակման հետ։ Փոփոխությունները վերաբերում էին հիպոկամպի հիմքին, էնտորինալ կեղևին ու պարահիպոկամպալ կեղևին։ Ամբողջ մեդիալ հատվածը ներառված է դեկլարատիվ հիշողության ձևավորման մեջ, որը երկարաժամկետ հիշողության տեսակներից մեկն է և թույլ է տալիս հիշել փաստերն ու իրադարձությունները։ Հայտնի է, որ էնտորինալ կեղևը ուղեղի առաջին գոտիներից մեկն է, որն ախտահարվում է Ալցհեյմերի հիվանդությամբ։ Ընդ որում ֆիզիկական ակտիվության մակարդակը չի ազդել կեղևի այդ հատվածների հաստության վրա։
Գիտնականները ծրագրում են մեծաքանակ մասնակիցներով հետազոտություններ, որպեսզի պարզեն, արդյոք նստակյաց կենսակերպը կարող է լինել քունքային մասի մեդիալ հատվածի ծավալի նվազման պատճառը։