Փորձագետների կարծիքով, ԱՄՆ կողմից Ղազախստանում երկու նավահանգիստների օգտագործումը հեռահար նպատակներ ունի:
Независимой газета-ի կողմից արված հարցումների արդյունքում մասնագետները գտնում են, որ խոսքը գնում է ռազմական բազաների մասին, չնայած, պաշտոնապես հայտարարվել է՝ նավահանգիստները օգտագործվելու են իբրև տրանզիտ կենտրոններ:
«Ղազախստանի ներկայիս կտրուկ շրջադարձը կրում է հակառուսական բնույթ, չնայած, մեծ հաշվով, չի վտանգում Ռուսաստանի շահերը: Ենթադրվում է, որ ԱՄՆ ցանկացած նավի հայտնվելը ռազմական կամ ոչ ռազմական բեռներով՝ Կասպյան ավազանում ցանկալի չէ», – ասում է Ալեքսանդր Սոբյանինը, Ավանդական մշակույթների կենտրոնի ղեկավարը:
Կասպյան Ակտաու նավահանգստի շահագործման վերաբերյալ համաձայնությունը ձեռք է բերվել նախագահներ Նազարբաեևի և Թրամփի հանդիպման ժամանակ: Իր կողմից, ԱՄՆ վերացրել է Ղազախստանի Ազգային ֆոնդի ակտիվների կալանքը, որը սահմանվել էր մոլդավացի բիզնեսմեն Անատոլի Ստատի գործով:
Այսպիսով, ապրիլի 19-ին Ղազախստանի խորհրդարանի անդամները փոփոխություն են սահմանել ԱՄՆ-ի հետ միջպետական համաձայնագրում. հատուկ բեռները կտեղափոխվեն Վրաստանից և Ադրբեջանից՝ Կասպից ծովով, որից հետո՝ երկաթգծով՝ Ուզբեկստան և Աֆղանստան:
«Պահակա-անցագրային կետերի մեջ են ընդգրկվել Ակտաու և Կուռիկ նավահանգիստները: Այս ամենն իրականացվում է ելնելով բացառապես Ղազախստանի ստրատեգիական շահերից, հարևան Աֆղանստանում կայուն իրավիճակ ապահովելու նպատակով»,- հայտարարել է Ղազախստանի ԱԳ նախարար Կայրաթ Աբդուրահմանովը:
ruposters.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը