Վերջին տվյալներով բջջային հեռախոսների օգտագործման ավելացմանը զուգընթաց աճել է գլիոբլաստոմայի դեպքերի քանակը՝ ուղեղի ագրեսիվ ուռուցքի: Սակայն ուսումնասիրողները չեն շտապում հաստատել դրա միջև կապի առկայությանը: Նրանց խոսքով՝ դա կարող է պարզապես պատահական համընկնում լինել:
Բրիտանացի գիտնականների նոր ուսումնասիրությունը մասնագետներին ստիպել է նորից մտածել բջջային հեռախոսների անվտանգության մասին: Պարզվել է, որ վերջին 20 տարիներին երկու անգամ աճել է բազմաձև գլիոբլաստոմաների՝ ուղեղի ագրեսիվ ուռուցքների առաջացման դեպքերը: Դրա հստակ պատճառները դեռ չեն պարզվել, բայց ուդսումնասիրողները կասկածներ ունեն, որ ուռուցքների առաջացմանը հետ կարող են կապված լինել բջջային հեռախոսները:
Հետազոտությունը հրապարակվել է Journal of Environmental and Public Health ամսագրում:
Գիտնականները վերլուծել են Բրիտանիայում 20 տարիների ընթացքում ուղեղի չարորակ ուռուցքների 80 հազար դեպք: Նրանք պարզել են, որ եթե 1995-ին գլիոբլաստոմայով տառապել է 1250 մարդ, ապա 2015-ին տարեկան հիվանդացությունն աճել է մինչև 3000 մարդ:
Եթե ավելի վաղ այս ուռուցքից 100 հազարից 2.4 մարդ էր տառապում, ապա այժմ այն արդեն 100 հազարից 5 մարդու է սպառնում:
Աշխատանքի հեղինակները պարզաբանում են, որ ավելի վաղ գլիոբլաստոմայի դեպքերի թվի ավելացումը աննկատ էր մնում ուղեղի այլ ուռուցքների քանակի նվազելուց:
Քունքային հատվածի առաջնային մասում ուռուցքի տեղակայումը գիտնականների մոտ կասկածներ է առաջացնում, որ բջջային և անլար հեռախոսները կարող են նպաստել ուռուցքների տարածմանը»:
«Աշխատանքն ինքնին նվիրված չէ բջջային հեռախոսներին, այն վերաբերում է հենց ուռուցքներին»,- ընդգծում է Ալասդեր Ֆիլիպսը, ուսումնասիրության առաջատար հեղինակը,- Բայց հեռախոսները դրանց առաջացման համար ավելի հավանական պատճառ են թվում»:
Նա հավելում է, որն գլիոբլաստոմաները բավական հազվադեպ են և եթե անգամ բջջային հեռախոսների օգտագործումը դրանց առաջացման վտանգը մեծացնում է, դրա համար անհանգստանալու լուրջ առիթ չկա:
«Հավանականությունը, որ հենց ձեզ մոտ կառաջանա ուղեղի ուռուցք, շատ ցածր է,-նկատում է Ֆիլիպսը,-Ես խորհուրդ կտայի շարունակական զանգերի դեպքում գարնիտուրից օգտվել, բայց պետք է խուճապի մատնվել»:
«Մեր կողմից ստացված տվյակները ցույց են տալիս այս միտման հիմքում ընկած մեխանիզմների ավելի մանրակրկիտ ոուսումնասիրության անհրաժեշտությունը: Չի կարելի անտեսել վտանգի գործոնները և կենտրոնանալ միայն բուժման վրա», —նշում է աշխատանքի հեղինակներից մեկը՝ պրոֆեսոր Դենիս Խենշոուն:
Ուղեղի վրա բջջային հեռախոսների ազդեցության մասին այլ հետազոտությունների արդյունքները հակասական են: Մի մասը կապ չի տեսնում հեռախոսների ճառագայթման միջև, մյուսները հակադիր արդյունքներ են ցույց տալիս:
«Ես վստահ չեմ, որ հոդվածում բավարար վիճակագրական տվյալներ կան, որպեսզի պարզվեն ուռուցքների քանակի աճի պատճառները», — նշում է Օքսֆորդի համալսարանի բժշկական ֆիզիկայի և կլինիկական ինժեներիայի բաժանմունքի տնօրեն Մալքոլմ Սփերինը:
«Հոդվածում ներկայացվում են ուռուցքների տեսակներից մեկի առաջացման դեպքերի աճի ապացույցները: Աշխատանքը ցույց չի տալիս, որ այդ աճը պայմանավորված է բջջային հեռախոսների օգտագործմամբ, — ընդգծում է համաճարակաբան Լև Շահաբը: Այն ժամանակ երբ ուսումնասիրվող ժամանակահատվածում բնակչության շրջանում բջջային հեռախոսների օգտագործումը 15 տոկոսից մինչև 95 տոկոս է աճել, մենք գլխուղեղի չարորակ ուռուցքների քանակի ավելացման նման աճ չենք տեսնում:
Սա վկայում է այն մասին, որ եթե անգամ բջջային հեռախոսների օգտագործումը մեծացնում է ուռուցքների զարգացման վտանգը, ապա շատ թույլ»:
Ուոսումնասիրողների կարծիքով՝ գլիոբլաստոմաների առաջացման դեպքերի աճը կապված է կենսակերպի փոփոխության հետ:
«Ներկա պահին չարորակ ուռուցքների և բջջային հեռախոսների օգտագործման կապի մասին ենթադրությունը մնում է հայեցական և չպետք է կենսակերպի փոփոխության օգուտները աննշան դարձնի, որոնք ինչպես հայտնի է, նվազեցնում են քաղցկեղի զարգացման վտանգը. անցումն առողջ սննդին, ալկոհոլի օգտագործման կրճատումը և ծխելուց հրաժարվելը», — պնդում են նրանք: