Հնարավոր է, ոմանց համար զարմանալի կլինի իմանալ, որ Հայկական ԽՍՀ-ն սեփական արտաքին գործերի նախարարություն ուներ: Խորհրդայինը կենտրոնականն էր։ Համենայն դեպս Հայաստանի համար դա շատ օգտակար ու անհրաժեշտ կառույց էր, ինչը բնական է, քանի որ այն ղեկավարում էր Ջոն Կիրակոսյանը մի ամբողջ տասնամյակ։
Ջոն Սահակովիչը (ծնվել է 1929 թվականի մայիսի 6-ին, 89 տարի առաջ) նախարարություն էր եկել արդեն ղեկավարի աշխատանքի պատկառելի փորձով: Մինչև այդ նա Հայկական ԽՍՀ-ի Հեռուստատեսության ու ռադիոհեռարձակման պետական կոմիտեի նախագահն էր։ Կրթությամբ լինելով պատմաբան՝ նա ակտիվորեն զբաղվում էր Հայկական հարցի, Ցեղասպանության ուսումնասիրությամբ, ԽՍՀՄ-ում դա հեշտ գործ չէր ու չէր խրախուսվում։
Այնուամենայնիվ, նույնիսկ այդ պայմաններում Կիրակոսյանն առաջիններից էր, որի աշխատանքներն այդքան «անհարմար» թեմաներով սկսեցին հրատարակվել Խորհրդային միությունում՝ սկսած 1960 թվականներից։ Խորհրդային ղեկավարի համար Ջոն Կիրակոսյանի հեղինակությունն անհավանական էր, ու նրան սիրում ու հարգում էին ոչ միայն «տեղացիները»։ Սփյուռքի գրեթե բոլոր երևելի անձինք Հայաստան գալիս իրենց պատքն էին համարում հանդիպել նախարարի հետ, թեկուզ և նրա աշխատատեղում, բայց ընկերական հանդիպման մթնոլորտում։
Զարմանալի մարդ էր, բնավորությամբ բնավ «պաշտոնյա» չէր, նա ընկերություն անել գիտեր ու արժևորում էր ընկերությունը։ Նրա մտերիմ ընկերների ու լավ ծանոթների շարքում կային նկարիչներ, արտիստներ, նախարարներ, ավտոբուսների վարորդներ, ֆուտբոլիստներ, շրջխորհուրդների նախագահներ։ Նույնիսկ «ցեխավիկներ» կային (ավագ սերունդը հիշում է՝ ովքեր են նրանք): Կիրակոսյանը շատ բարձր էր գնահատում նրանց։
Նա կարծում էր, որ այդ մարդիկ հարգանքի են արժանի (Զորի Բալայանն ամեն կերպ ընդգծում է դա իր գրքում), քանի որ նրանց հաջողվել էր սեփական բիզնեսը կառուցել խորհրդային համակարգի ժամանակ։ Ճիշտ է, Կիրակոսյանը հարգում էր «ցեխավիկներին» միայն մեկ պայմանով՝ եթե նրանք չէին խեղվում իրենց հսկայական հարստությունից, փողերից աղավաղված հոգեբանություն չունեին ու ինչ-որ չափով բարեգործությամբ էին զբաղվում։ Իհարկե, այնպես, ինչպես հնարավոր էր ԽՍՀՄ-ում բարեգործությամբ զբաղվել։
Ընկերների մի առանձին կարգ կար, նրանք ավելի շուտ համախոհներ էին։ Այդ մարդիկ նրա համախոհներն էին Հայոց ցեղասպանության ճանաչման, սարսափելի հանցագործությունների մասին տեղեկությունների տարածման ու դրա կազմակերպիչներին դատելու հարցերում։ «Երիտթուրքերը պատմության դատարանի առաջ»՝ այսպես է նա անվանել իր կյանքի թերևս ամենակարևոր աշխատությունը։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am