Կլիմենտ Հարությունյանի «Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմում» գրքի 900 էջերը պատմում են 78-ամյա վաղեմության իրադարձություններում հայ զինվորների մասնակցության մասին։
ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովը հայ է, դա բոլորին հայտնի փաստ է։ Բայց մի քանի տարի առաջ դրանում կասկածել է Գատչինա քաղաքի ռազմածովային նավատորմի տնօրենը (Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության արխիվի կենտրոնական մասնաճյուղ)։ Այս պատմությունը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց Կլիմենտ Հարությունյանը` «Հայ ժողովուրդը 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում» գրքի հեղինակը։
Հարությունյանը կյանքի 40 տարիները նվիրել է գիրք գրելուն, որի մեջ մտել են հայտնի և անհայտ փաստեր մարշալների, ծովակալների, հայ զինվորականների կյանքի մասին, որոնք մեծ ավանդ են ունեցել Հայրենական մեծ պատերազմում։
«Մի քանի տարի առաջ ես գնացել էի Գատչինա քաղաքի ռազմածովային նավատորմնի արխիվ, որտեղ պատրաստվում էի ուսումնասիրել ծովակալ Իսակովի մասին փաստաթղթերը։ Մենք տնօրենի հետ վիճեցինք Իսակովը հայ լինելու թեմայով, չէ որ նրա իսկական ազգանունը Տեր-Իսահակյան է»,- պատմեց Հարությունյանը։
Արխիվի տնօրենը (Հարությունյանը ազգանունը չնշեց) սկզբից չի ցանկացել փաստաթղթերը տրամադրել, սակայն Հարությունյանը փոխարենը նրան խոստացել է երեք շիշ հայկական կոնյակ նվիրել։ Արդյունքում` նրան թույլ են տվել ուսումնասիրել փաստաթղթերը, բայց արգելել են պատճենել դրանք։
«Ես տնօրենին ցույց տվեցի ծովակալի նամակը, որում նա իր մասին գրում է «Ես հայ եմ` Հովհաննես Տեր-Իսահակյան»»,- ասաց Հարությունյանը։
Արդյունքում, պարտված վեճում տնօրենը ստիպված է եղել բավարարվել մեկ, այլ ոչ թե երեք շիշ հայկական կոնյակով։
Պատմություններ, որոնց մասին անհնար է լռել…
Հարությունյանի գրքի էջերում կարելի է հանդիպել տարբեր պատմություններ, որոնցից յուրաքանչյուրն արժանի է հպարտության և հարգանքի։ Նա դրանք շարունակաբար հավաքել է տարբեր արխիվներից, տարբեր քաղաքներում, 40 տարի շարունակ։ Նրանց շարքում է նաև Սամսոն Մկրտումյանի պատմությունը, որը Հարությունյանը պատահաբար է նկատել։
Կլիմենտ Հարությունյանը
Մենք միշտ կարծել ենք, որ Սամսոն Մկրտումյանը մահացել է Բելառուսում, սակայն վերջերս ինձ հաջողվել է պարզել, որ նա արիաբար զոհվել է Ուկրաինայում։ Նրան հաջողվել է իջեցնել խոցված ինքնաթիռը»,- ասաց Հարությունյանը։
Մկրտումյանին հաջողվել է փրկել անձնակազմը, սակայն նա մահացել է վնասվածքներից։ Նրան հուղարկավորել են հենց այնտեղ։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am