Յոդն օրգանիզմին անհրաժեշտ տարր է, որի պակասը կամ ավելցուկն ազդում է մարմնի քաշի, հոգեկան աշխարհի, ուղեղի ֆունկցիաների և այլ օրգանների վրա:
Վահանագեղձի հորմոնները 65%-ով կազմված են յոդից: Օրգանիզմում յոդի պակասից վահանագեղձը մեծանում է՝ փորձելով կոմպենսացնել յոդի պակասն ու արտազատել այս տարրի անհրաժեշտ քանակությունը:
Յոդի պակասը
Չափազանց կարևոր է ժամանակին բացահայտել, որ օրգանիզմում յոդի պակաս կա: Սա հնարավոր է կատարել պարզ թեստի միջոցով:
- Երեկոյան դաստակին 3 գծով յոդ քսեք՝ բարակ, մի փոքր հաստ և հաստ:
- Եթե առավոտյան այս երեք գծերից և ոչ մեկը չգտնեք ձեռքի վրա, ապա խորհուրդ ենք տալիս այցելել բժշկի, որպեսզի հստակ անալիզներ հանձնեք և սկսեք անհրաժեշտ քանակությամբ յոդ պարունակող դեղամիջոցներ ընդունել:
- Եթե այս երեք գծերից միայն հաստն է մնացել, ապա վերանայեք ձեր սննդակարգը: Յոդի օրական անհրաժեշտ չափաքանակը կարող եք ստանալ 100 գրամ ծովային կաղամբից: Յոդով հարուստ են ծովաձկները, ծովախեցգետինը, ձուն, ֆեյխոան, և այլն:
- Եթե անհետացել է միայն ամենաբարակ գիծը, ապա մտածելու ոչինչ չունեք:
Յոդացված աղ օգտագործելը հիպոթիրեոզի դեմ հրաշալի պրոֆիլակտիկ միջոց է:
Սակայն այս աղն օգտակար է միայն սառը կերակուրները համեմելու դեպքում: Նման աղն անօգուտ է ավելացնել տաք ճաշերին:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը