Ոտքերի տհաճ հոտը տարածված ախտանիշ է:
Հիմնական պատճառը այդ հատվածի գերքրտնարտադրությունն է: Չափից ավելի խոնավությունը նպաստավոր պայմաններ է ստեղծում ոտնաթաթերին միկրոբների և սնկերի աճի համար: Հենց բակտերիաների կամ սնկերի ակտիվ կենսագործունեության պատճառով էլ առաջանում է տհաճ հոտը: Ոտնաթեթերի մաշկն ունի ավելի շատ քրտնագեղձեր քան մարմնի ցանկացած այլ հատվածի մաշկ:
Ոտնաթաթերի քրտնարտադրության ավելցմանն են նպաստում ոտքի վրա երկարատև մնալը, կոշիկներն օրվա մեծ մասում չհանելը, սթրեսային վիճակները, այլ առողջական խնդիրներ: Քրտնարտադրության վրա ազդում են նաև ոչ պատշաճ հիգիենան, կոշիկների ու գուլպաների սխալ ընտրությունը, ոտքերի սխալ խնամքը: Այս պայմաններում ոտքերի նորմալ միկրոֆլորան սկսում է ավելանալ, ոտնաթաթերին սկսում են զարգանալ նաև նորմայում չհանդիպող միկրոբներ և սնկեր: Սրանք սկսում են քայքայել քրտինքը և մաշկի մահացած շերտերը: Այս ամենի հետևանքով ի հայտ է գալիս ոտքերի տհաճ հոտը:
Ինչպե՞ս վերացնել
Հաճախ ոտքերի տհաճ հոտի դեմ հնարավոր է պայքարել շատ պարզ կանոնների հետևելով և անձնական հիգիենայով:
Բոլոր գործողությունները պետք է միտված լինեն ոտնաթաթերի հավելյալ քրտնարտադրության ու ոտնաթաթերին մանրէների աճի ու բազմացման նվազեցմանը:
Ոտնաթաթերը մաքուր և չոր պահպանելու համար՝
- Օրն առնվազն մեկ անգամ պետք է օճառով լվանալ ոտքերը: Լվանալուց հետո անհրաժեշտ է մանրակրկիտ չորացնել ոտքերը, ուշադրություն դարձնելով, հատկապես մատներին:
- Ոտնաթաթերը պետք է լվանալ հակասնկային և/կամ հակաբակտերային օճառներով:
- Պետք է հետևել եղունգների երկարությանը, դրանք պետք է կարճացնել ամսական 2-3 անգամ:
- Ոտնաթաթերի կոշտացած և եղջերացած շերտերը պետք է խնամքով հեռացնել և մաքրել:
- Օրական առնվազն մեկ անգամ պետք է փոխել գուլպաները, շոգ եղանակին` օրական 2 անգամ: Գուլպաները ցանկալի է լինեն բնական թելերից, օրինակ` բամբակից:
- Միևնույն կոշիկն ամեն օր չպետք է հագնել:
- Շոգ եղանակին գերադասությունը պետք է տալ բաց կոշիկներին, որոնք կապահովեն ոտքերի օդափոխությունը:
- Պետք է խուսափել նեղ կոշիկներ հագնելուց:
- Պետք է պարբերաբար հաճախել մատնահարդարման սրահ` ոտնահարդարում անելու: Նաախընտրեք, չոր մաքրումը, այն ոտքերի մաշկի մահացած շերտերից ազատվելու հրաշալի միջոց է:
Նշված խորհուրդներին հետևելով, հնարավոր է վերացնել այդ տհաճ հոտը: Հոտը կանխելու փորձերը, եթե հաջողությամբ չի ավրատվում` պետք է դիմել բժշկին: Ժամանակակաից հակասնկային և հակա բակտերային միջոցներով հնարավոր է շատ արագ ձերբազատվել այս խնդրից: