Դեպքը տեղի է ունեցել 2016 թ. հոկտեմբերին, բերքահավաքի ժամանակ: Կոնկրետ վայրն իհարկե ոչ ոք չի նշում, բայց արտադրամասում գտնվող 26 կամավորներից 6 միաժամանակ վարակվեցին:
Խաղողը հավաքվում էր հատուկ տեխնիկայի միջոցով, իսկ մարդիկ հետևում էին արտադրության ընթացքին: Ինչպես պարզվեց հետագայում, 8 հոգի փորձել են նախահյութը, հավանաբար, շատ են խմել, որից հետո 6 հոգու մոտ տենդ է սկսվել, չեն կարողացել սնունդ կուլ տալ, քանի որ գեղձերը սկսել են մեծանալ, նկատվել է փորառություն:
Landesuntersuchungsamt կազմակերպությունը Ռ. Կոխի ինստիտուտի համաճարակաբանների հետ միասին ուսումնասիրել են արտակարգ դեպքը:
Նախահյութում, իսկ հետո կոմբայնում, հայտնաբերվել են տուլերամիայի հարուցիչ:
Մասնագետների կարծիքով, տարածողը դաշտամուկն է, որը կոմբայնը հավաքել է ծառից, առանց «մտածելու»:
Ողջ բերքը ճանաչվել է անպիտան և ոչնչացվել է:
Տուլերամիան՝ վարակ է, որը շատ նման է տենդին: Նման են թե՛ տարածման եղանակները, թե՛ կլինիկական դրսևորումները: Բժշկական օպերատիվ միջամտության դեպքում մահվան դեպքերից կարելի է խուսափել: Թունավորումից շուտ ձերբազատվելու համար գինեգործները պետք է ձեռքի տակ ունենային տետրացիկլինի դասի մի քանի հակաբիոտիկներ: Տուլարենսիսը արագ ոչնչանում է 50 աստիճանի սպիրտային լուծույթում:
alkogol.news
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը