Գորտնուկներ. պետք է բուժի մասնագետը
Advertisement 1000 x 90

Գորտնուկներ. պետք է բուժի մասնագետը

Գորտնուկները ունեն վիրուսային ծագում: Վիրուսովվարակումը տեղի է ունենում հիվանդների կամ վիրուսակիրների հետ ուղիղ կոնտակտի կամ նրանց իրերի օգտագործման դեպքում:

Գորտնուկները հաճախ առաջանում են դեռահասության ժամանակ հորմոնալ տեղաշարժերի հետևանքով:
Տարբերում են գորտնուկների մի քանի տեսակներ.
Սովորական գորտնուկները ունեն կլորավուն ձև, փոքր-ինչ անհարթ մակերեսով և ունեն մոխրադեղնավուն գույն: Սովորաբար 3-10 մմ եզակի կամ բազմակի հանգույցների տեսքով են լինում: Կարող են հայտնվել մարմնի տարբեր հատվածներում, սակայն առավել հաճախ հանդիպում են ձեռքերի և ոտնաթաթերի թիկնային մակերեսներին:
Ոտնաթաթի գորտնուկները պնդավուն կլոր գոյացություններ են, երբեմն ցավոտ: Նմանվում են կոշտուկների:
Պատանեկանները հարթ են, մաշկի մակերեսից քիչ են բարձրանում, ունեն փոքր կլորավուն մաշկագույն հանգույցիկների ձև: Հիմնականում տեղակայվում են ձեռքերի թիկնային մակերեսին, նախաբազկին և դեմքի շրջանում: Հիմնականում հանդիպում է երեխաների և դեռահասների մոտ:

Կան գորտնուկներից ազատվելու տարբեր մեթոդներ, այդ թվում և ժողովրդական: Սական ինքնաբուժությամբ զբաղվել պետք չէ և հարկավոր է դիմել մասնագետներին, մասնավորապես մաշկաբաններին: Առաջին հերթին մասնագետը հստակ ախտորոշում կիրականացնի և ըստ տեղակայման վայրի կորոշի միջամտության տեսակը: Ժամանակակից բժշկությունը առաջարկում է գորտնուկների հեռացման տարբեր եղանակներ, այդ թվում վիրաբուժական հատում, էլեկտրոկոագուլյացիա, ռադիոալիքներ, լազեր, կրիոդեստրուկցիա կամ հեղուկ ազոտով այրում: Սովորաբար բուժումից հետո գորտնուկները չեն կրկնվում, իսկ կանխարգելման համար կերևոր է անձնական հիգիենայի պահպանումը:
Գորտնուկների բուժման ընթացքում նշանակվում են նաև հակավիրուսյին միջոցներ, որոնք օգնում են օրգանիզմին առավել արդյունավետ պայքարել վարակի դեմ:

mymed.am