Ինչպես Լեհաստանում հայ վաճառականների տները համաշխարհային ժառանգություն դարձան. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչպես Լեհաստանում հայ վաճառականների տները համաշխարհային ժառանգություն դարձան. armeniasputnik.am

Այս տներն այնքան յուրահատուկ են, որ դրանց համար 1977 թվականին քաղաքի պատմական կենտրոնի պահպանման ծրագիր է կազմվել, որն ավելի ուշ ՅՈՒՆԵՍԿՕ–ի ժառանգություն է ճանաչվել։ Հիմա հայկական ոճի երեք առանձնատները քաղաքային թանգարան են։ Իսկ դրանց հարևանությամբ` հին քաղաքում, հայ համայնքն ուզում է հայ ոսկերիչների արհեստանոց ու ցուցասրահ բացել։

Զամոշչը` Լեհաստանի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը, ստեղծվել է Յան Զամոյսկու մտահղացումով։ Գետմանը Ռեչ Պոսպոլիտայի ամենահարուստ մարդկանցից էր։ Բայց ոչ միայն։ Նա փիլիսոփայության մեծ գիտակ էր ու արհեստավարժ հռետոր։ Նրա պատվերով իտալացի ճարտարապետները նախագծել են մի քաղաք, որը կատարյալ հասարակության մասին ուտոպիաների մարմնավորումն էր։

Հասարակությունն, իհարկե, կատարյալ չդարձավ, բայց քաղաքում հիմնավորված բուրժուաները ամեն դեպքում ամոթանք չտվեցին Գետմանին. նրանք մտածում էին ոչ միայն դրամապանակի, այլև էսթետիկայի մասին։

Զամոշչ

Զամոշչի պատմական կենտրոնի ամենագեղեցիկ տներից մեկը կառուցվել է 1645-57 թվականներին Բազիլ Ռուդոմիչի համար, որը քաղաքի Ակադեմիայի ռեկտորն էր։ Շենքը կառուցված է լեհական ռենեսանսի ոճով, ունի համապատասխան կամարաշարքեր ու բարձր ձեղնահարկեր։ Այս ոճը քաղաքում հայկական են անվանում, իսկ այն փողոցը, որի վրա գտնում են այս տները, կոչվում է Ulica Ormianska։ Քաղաքում հինգ այդպիսի տուն է մնացել։

Այն ժամանակվա հայերը տարածաշրջանի տնտեսական վերնախավն էին կազմում, նրանք հարստացել էին արևելյան ապրանքի վաճառքով։ Նրանք չէին թաքցնում իրենց հարստ լինելն ու շռայլորեն գումար էին ծախսում իրենց տների վրա։ Դրա համար այդ տները հեռվից առանձնանում էին, ու մնացած քաղաքացիների համար միանգամից տեսարժան վայր էի դառնում։ Այս մասին Rzeczpospolita թերթի հետ հարցազրույցում ասում է Ուրսուլա Ֆիդեցկան, որը «Զամոշչի հայկական առանձնատները» խորագրով գիրք է գրել:

Զամոշչ

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am