Մագնեզիումը օրգանիզմում
Advertisement 1000 x 90

Մագնեզիումը օրգանիզմում

Մագնեզիումը անփոխարինելի և կարևորագույն միկրոէլեմենտ է, որը մասնակցում է մեր օրգանիզմի բազմաթիվ ֆունկցիաներում: Մագնեզիումը կարգավորում է նաև այլ միկրոէլեմենտների նյութափոխանակությունը, այդ թվում նատրիումի և կալցիումի: Մագնեզիումի անբավարարության պատճառով նատրիումը և կալցիումը կուտակվում են բջիջներում, որը առաջացնում է մկանային ջղաձգումներ: Մագնեզիումի պակասը անդրադառնում է նաև նյարդային համակարգի վրա. վատանում է ուշադրությունը, մարդիկ դառնում են դյուրագրգիռ:

Մագնեզիումի անբավարարության պատճառներից է ոչ ճիշտ սննդակարգը: Առավել շատ այս խնդիրը առկա է քաղաքային բնակչության շրջանում և հատկապես հատիկավորներով ու բանջարեղենով աղքատ սնունդ ընդունողների շրջանում:

Պետք է նշել նաև, որ նույնիսկ բավարար քանակով մագնեզիում ստանալու դեպքում դրա քանակը միևնույն է կարող է նվազ լինել օրգանիզմում: Վերջինս կապված է տարբեր նյութերի հետ, որոնք նվազեցոնւմ են և դուրս են բերում մագնեզիումը օրգանիզմից: Հատկապես դա վերաբերվում է ալկոհոլին և միզամուղ դեղամիջոցներին: Մագնեզիումի դեֆիցիտի հանգեցնում է նաև ծխելը:

Mg-ը շատ կարևոր է նաև անոթների համար, քանի որ դրա նորմալ քանակությունը օրգանիզմում նվազեցնում է խոլեսթերինի ավելցուկը՝ արդյունքում անոթները մաքրվում են խոլեսթերինային վահանիկներից: Բաի այդ մագնեզիումը մասնակցում է արյան մակարդելիության կարգավորմանը և այս միկրոէլեմենտի բավարար քանակը կանխարգելում է թրոմբագոյացումը՝ կանխարգելելով ինֆարկտը և կաթվածը:

Մագնեզիումով հատկապես հարուստ են լոբազգիները, ընկույզը, հատիկավորները: Մասնավորապես այն շատ է պարունակվում նուշի, լոբու, սպանախի, ավոկադոի և կանաչեղենի մեջ:

mymed.am