Վիկտորյա Տոկարևան խորհրդային և ռուս գրող ու սցենարիստ է: Նրա պատմվածքները թարգմանված են գերմաներեն, անգլերեն և դանիերեն ու հրապարակվել են մի քանի ժողովածուներով: Նա նաև այնպիսի հանրահայտ ֆիլմերի սցենարի հեղինակն է, ինչպիսիք են Գեորգի Դանելիայի «Միմինոն», Ալեքսանդր Սերիի «Հաջողության ջենթլմենները» և Լև Կուլիջանովի «Երբ ծառերը մեծ էին» ֆիլմերը: Մենք առանձնացրել ենք նրա 10 մտքերը.
Սերը, եթե այն բնորոշելու լինենք քիմիայի տեսանկյունից, ջերմամիջուկային ռեակցիա է, որն անպայմանորեն ավարտվում է պայթյունով: Պայթյուն՝ դեպի երջանկություն կամ դժբախտություն: Կամ ոչ մի տեղ («Ոչ մի առանձնահատուկ բան»):
Երբ Աստված ուզում է քո առջև նոր դուռ բացել, նա փակում է նախկինը («Ոչ քեզ հետ, ոչ առանց քեզ»):
Խելացի տղամարդը գեղեցիկ է միշտ («Ոչ քեզ հետ, ոչ առանց քեզ»):
Յուրաքանչյուր ոք ապրում է իր կյանքը, և ուրիշի փորձը ոչ ոք հաշվի չի առնում («Ոչ քեզ հետ, ոչ առանց քեզ»):
Ընդհանրապես ես նկատել եմ, որ օրը երկար է ձգվում, բայց արագ է անցնում: Այդպես էլ նաև երևի կյանքն է («Ով գիտի, թե ինչ կարող է լինել…»):
Ստալինյան քաղաքականության և քրեական աշխարհները նույն օրենքներն ունեին՝ վկաներ չթողնել («Ով գիտի, թե ինչ կարող է լինել…»):
Շնորհակալ լինելը պարարտ հող է: Նրա մեջ կարելի է աճեցնել եթե ոչ՝ սիրո կախարդական թփեր, ապա՝ գոնե բավականին լավ ծառ՝ ուտելի պտուղներով («Ով գիտի, թե ինչ կարող է լինել…»):
Օ՜, ուրիշի կարծիքից այդ կախվածությունը, որը փառասիրություն է կոչվում: Անիմաստ փառք («Կարճ հեռախոսազանգեր»):
Հաղթողները չեն սիրում անցյալի վկաներին («Կարճ զանգեր»):
Իսկ էականում ի՞նչ է ստեղծագործությունը. Հոգու դրոշմ: («Կարճ զանգեր»):
Նյութը հրապարակման պատրաստեց Մարիա Ղուկասյանը