
Լիդսի համալսարանի և Լոնդոնի քաղցկեղի ուսումնասիրման ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են մի մեխանիզմ, որը մեծացնում է պատրաստուկների արդյունավետությունը քաղցկեղի ամենավտանգավոր տեսակներից մեկի՝ մելանոմայի դեմ պայքարում: Համապատասխան մամուլի տեղեկագիրը հրապարակված է MedicalXpress պորտալում:
Իրենց հետազոտության մեջ մասնագետները կարողացել են վերակտիվացնել վիրուսների հիման վրա ստեղծված T-vec պատրաստուկը, որն ուղղակիորեն ներարկվում է վիրահատության չենթարկվող մելանոմայով վնասված հյուսվածքի մեջ և առաջացնում ուռուցքի բջիջների դեմ ուղղված իմունային ռեակցիա:
Մասնագետները պատրաստուկին հավելել են մոնոցիտներ՝ արյան սպիտակ բջիջներ, որոնք կարող են կլանել տարբեր նյութեր, և պարզել են, որ այդ բջիջները որսում են վիրուսի մասնիկները և դրանց տեղափոխում ուռուցքի շրջան՝ առաջացնելով քաղցկեղային բջիջների քայքայում:
Ինչպես նշել են գիտնականները, այս կերպ հնարավոր է դառնում T-vec պատրաստուկի օգտագործումն այնպիսի իրավիճակներում, երբ այն հնարավոր չէ ներարկել անմիջականորեն բուն նորագոյացության մեջ: