2800-ամյա Երևանն միայն իրեն բնորոշ ջերմությամբ ամեն տարի դեպի իրեն է գրավում հազարավոր զբոսաշրջիկների: Նրանց մի մասը Երևանից հեռանում է կրկին այցելելու ցանկությամբ:
Ոլորտը բարելավելու մեր հանձնառության առաջին իսկ օրից սկսեցինք զարգացնել մի ոլորտ, որ քաղաքային տնտեսության մեջ նոր էր և չբացահայտված:
Մայրաքաղաքի զբոսաշրջային քարտեզներում ինտեգրել ուշադրության կենտրոնից դուրս մնացած երևանյան ներուժը, գործընկերային կապեր հաստատել քաղաքի զբոսաշրջային ինդուստրիայի հետ, ավելացնել տեղեկատվությունը, հաստատել միջազգային կապեր ու կազմակերպել քաղաքային-զբոսաշրջային միջոցառումներ, բարձրացնել Երևանի վարկանիշը:
Վերջին 6 տարիների ընթացքում Երևանում տուրիզմի ոլորտում իրականացվեցին այնպիսի լայնածավալ ծրագրեր, ինչպիսիք են՝
1. Երևանի #կենդանաբանականայգու հիմնանորոգման ու արդիականացման ծրագիրը՝ վերածելով այն բնապահպանական, կրթամշակութային, ժամանցային և զբոսաշրջային տարածաշրջանային նշանակության վայրի;
2. Ամբողջությամբ վերակառուցվեց Երևանի զբոսաշրջային այցեքարտերից մեկը՝ #Վերնիսաժը;
3. Հիմնադրվեց #ԵրևանՍիթիՏուր զբոսաշրջային ծրագիրը, որն իրականացվում է 6 լեզուներով առ այսօր և միակ զբոսաշրջային արդյունքն է իր տեսակով մեր քաղաքում ավտոբուսային էքսկուրսիաների ոլորտում; /2017թ. ճանաչվել է «Տարվա լավագույն զբոսաշրջային նախագիծ» «Զբոսաշրջային Հայաստան» մրցանակաբաշխության շրջանակում;
4. Տպագրվեցին քաղաքային զբոսաշրջային բազմալեզու քարտեզներ /հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, պարսկերեն/, որոնք անվճար տրամադրվում են մեր քաղաքի հյուրերին;
5. Զարկ տրվեց մայրաքաղաքում միջոցառումային զբոսաշրջությանը / ստեղծվեց #Երևանյանամառ եռամսյա միջոցառումների ծրագիրը, որն իր մեջ ներառում էր 60-ից ավելի զբոսաշրջային, մշակութային, մարզական ծրագրեր, հատկապես սիրվեցին #ԵրևանՏարազֆեստը, #Երևանիգարեջրի, #Ձմերուկի, #Օդապարիկների փառատոները: 2016թ. ապրիլյան դեպքերից հետո, Ստեփանակերտում կազմակերպվեց #ԵրևանՏարազֆեստը;
6. Մեր քաղաք այցելող զբոսաշրջիկներին աջակցելու նպատակով հիմնադրվեցին Զբոսաշրջային տեղեկատվական աջակցության և քաղաքացիների սպասարկման կետերը #Երևանինֆոկետ, որոնք արդեն այս ամառ սպասարկել են շուրջ 7000 այցելու, ինչպես նաև մասնավորի աջակցությամբ քաղաքում ունեցանք հասարակական զուգարաններ;
7. Տուրիզմի ոլորտում էլ ավելի ամրապնդվեցին և տեղեկատվության ու մարքեթինգային գովազդի փոխանակման, միջոցառումների կազմակերպման շրջանակում համագործակցեցինք Ստեփանակերտի, Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի, Կազանի, Օդեսայի, Մարսելի, Փարիզի, Լիոնի, Ամմանի, Գլենդելի, Ալիկանտեի, Ռիգայի, Բեյրութի, Քիշնևի,Բանգկոկի և շատ այլ զիլ քաղաքների հետ;
8. Զբոսաշրջության ոլորտի ապագա մասնագետների համար իրականացրեցինք «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» երիտասարդական ծրագիրը /սովորացրեցինք, հնարավորություն տվեցինք աշխատելու քաղաքային զբոսաշրջային ենթակառուցվածքներում, աջակցելու մեր քաղաք այցելող հյուրերին/;
9. Զվարթնոց միջազգային օդանավակայանում մի քանի տարի շարունակ իրականացրեցինք #ԲարիգալուստԵրևան ծրագիրը՝ Մարտի 8-ի, Տուրիզմի միջազգային օրվա և Էրեբունի-Երևան միջոցառումների շրջանակում;
10. Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ իրականացրեցինք տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ «QR կոդ-ցուցանակներ»-ի տեղադրման ծրագիրը Երևանի արձանների կողքին;
11. Երևանի համայնքային թանգարաններում ներդրվեց «Izi.travel» աուդիոգիդ եռալեզու համակարգը;
12. Վերջին 6 տարիների ընթացքում Երևանում ակտիվացավ հյուրանոցային տնտեսության ոլորտը, որի շրջանակում մայրաքաղաքն ունեցավ շուրջ 20 նոր հյուրանոցային համալիր, որոնց մեջ են այնպիսի միջազգային ցանցերը /Ibis, the Alexander, Radisson Blue, Hyatt Place, Hilton/ 2017թ. տվյալով մայրաքաղաքում ունենք 200 հյուրանոցային տնտեսություն, 4594 հյուրանոցային համարով և 8014 ննջատեղով;
13. Երևանի ճանաչողության և հանրահռչակման բարձրացման ուղղությամբ պատրաստել ենք բազմաթիվ հոդվածներ միջազգային ամսագրերում և պարբերականներում, աջակցել, դիմավորել, ուղեկցել, ցույց տվել հազարավո լրագրողների, լուսանկարիչների, ինչ է Երևանը և ինչպես ենք մենք այն տեսնում և դիրքավորում:
Հ.Գ. Հպարտանում եմ տարբեր տարիների մեր թիմով՝ մեծ ու փոքր, շնորհակալ եմ զբոսաշրջային ինդուստրիայի մեր բոլոր գործընկերներին, մասնավոր ոլորտի բոլոր ներկայացուցիչներին և ասում եմ. «շնորհավոր Տուրիզմի համաշխարհային օր, թող որ Երևանը շարունակի մնալ այնքան հյուրընկալ, ջերմ, բարեկարգ, արևային, բարի, անվտանգ, գեղեցիկ ու խելացի, ինչպիսին ներկայումս է:»
Եվ, ամենավերջում, շնորհակալ եմ նաև այն մարդուն, ով մեզ հնարավորություն տվեց այս ամենը իրականացնելու, հավատալով մեր՝ երիտասարդներիս, ուժերին: