Ֆոլաթթուն B վիտամինի տեսակ է, որն անհրաժեշտ է օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար: Դրա մակարդակն օրգանիզմում նվազում է հիմնականում սննդակարգում համապատասխան մթերքի բացակայության պատճառով: Brainum.ru-ի հաղորդմամբ՝ ֆոլաթթվի անբավարար մակարդակի պատճառ կարող են լինել նաև մի խումբ հիվանդություններ, ինչպես նաև՝ որոշակի դեղամիջոցների ընդունումը:
Խոցեր բերանում և լեզվի այտուցվածություն:Այս նշանները նախորդում են անեմիային: Լեզուն այտուցվում է, դառնում կարմիր կամ փայլուն: Բերանի խոռոչում խոցեր են առաջանում:
Համի զգացողության կորուստ: Ֆոլաթթվի անբավարար մակարդակի դեպքում մարդը կորցնում է համի զգացումը:
Աղեստամոքսային հիվանդություններ: Անեմիան հաճախ հանգեցնում է աղիների հետ կապված խնդիրների՝ առաջացնելով փորկապություն կամ դիարեա:
Մշտական հոգնածություն, թուլություն, գունատություն: Օրգանիզմին էրիթրոցիտներ են անհրաժեշտ՝ թթվածինն ամբողջ մարմնին և մկանային հյուսվածքներին հասցնելու համար: Ֆոլաթթուն նպաստում է էրիթրոցիտների արտադրմանը, իսկ դրա անբավարար մակարդակը հանգեցնում է ֆոլաթթու պակասորդային անեմիայի:
Շնչահեղձություն, գլխապտույտ: Այս երկու նշանները, ինչպես նաև գիտակցության կորուստը կարող են վկայել ֆոլաթթվի անբավարար մակարդակի մասին:
Ուշադրության կենտրոնացման խնդիր: Ֆոլաթթվի անբավարար մակարդակի հետևանքով կարող եք ցրված, մոռացկոտ դառնալ: Գրգռվածությունը ևս վկայում է այս խնդրի մասին:
Ցավ մարմնում: Ֆոլաթթու պակասորդային անեմիան կարող է հանգեցնել ցավի ոտքերում և կրծքերում, ինչպես նաև՝ գլխացավ առաջացնել:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը