««Պուտինի «լավությունը» Փաշինյանին… իսկ որքա՞ն է իր «լավությունը» գնահատելու Պուտինը…»
Advertisement 1000 x 90

««Պուտինի «լավությունը» Փաշինյանին… իսկ որքա՞ն է իր «լավությունը» գնահատելու Պուտինը…»

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պուտինի «լավությունը» Փաշինյանին.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է,որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել է հետաձգել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք ՀԱՊԿ գագաթնաժողովը… Պատճառը՝ՀԱՊԿ քարտուղարի թեկնածուի շուրջ անհամաձայնություն է…

Պուտինն առաջարկել է այդ հարցի վերաբերյալ լուծում գտնել,իսկ հետո նոր հավաքվել…

Հիշեցնեմ,որ նոյեմբերի 8-ին Ղազախստանի մայրաքաղաքում տեղի ունեցած ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ լուծում չստացավ Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովի հետկանչից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նոր նշանակման հարցը…

Իսկ հանդիպումից հետո պաշտոնական Մինսկը և Աստանան հայտարարեցին,որ Հայաստանի ներկայացուցչի նշանակումը նպատակահարմար չէ, քանի որ 2020 թ-ին այն լռանում և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնմում պետք է նշանակվի այբենական կարգով Հայաստանին հաջորդող Բելառուսի ներկայացոցիչը…

Այդ ամենին հաջորդեց հայ-բելառուսական “լեզվակռիվը”,որի հանգուցալուծմանը բոլորը սպասում էին դեկտեմբերի 6-ին…Սակայն այժմ էլ պարզվեց,որ այն կրկին հետաձգվում է…

Դեռ նոյեմբերի 7-ին «Ո՞վ կդառնա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար.Մոսկվան կարող է նախընտրել «ոչ ոքի» տարբերակը» վերլուծության մեջ ես կանխատեսել էի,որ Պուտինը կնախընտրի «ոչ ոքի» տարբերակը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում կնախընտրի տեսնել ՌԴ-ի ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովին… Այդպիսով,Պուտինը մի քանի քայլից բաղկացած կոմբինացիա կատարեց… Նախ, Խաչատուրովի հետ կապված Մոսկվայի հետ «չհամաձայնեցված» քայլի համար «պատժեց» Երևանին՝չկատարելով Փաշինյանի ցանկությունը, որ Հայաստանի ներկայացուցիչը մինչև 2020 թ-ը ղեկավարի կառույցը… Ցույց տվեց նույն Փաշինյանին, որ թույլ չի տա Բելառուսին և Ղազախստանին առաջ տանեն հակահայկական իրենց ծրագիրը…

Եվ այս պատմության մեջ ամենակարևորը՝ՀՀ-ում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններից 2 օր առաջ «լավություն» արեց Փաշինյանին և չեղարկեց Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպումը՝ նոր սկանդալից և հակահայկական որոշումներից խուսափելու նպատակով,որոնք կարող էին ազդել Փաշինյանի ղեկավարած ՔՊ-ի վարկանիշի վրա…

Չի բացառվում,որ այս ռազմադիվանագիտական խաղում ՌԴ-ն, Բելառուսը և Ղազախստանը մեկ սցենարով էին գնում և ամեն մեկն իր դերը կատարելով՝Բելառուսը և Ղազախստանը «չուզողների», իսկ ՌԴ-ն էլ «հաշտարարի» հասան նրան,որ Խաչատուրովի փոխարեն «թավշյա» Հայաստանի առաջարկված թեկնածուն չստանձնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը…

Հիշեցնեմ, որ Կրեմլին մոտ կանգնած ռուսաստանյան ԶԼՆ-ները Փաշինյանի կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից Խաչատուրովի հետ կանչելը մեկնաբանեցին որպես Հայաստանի նոր իշխանությունների կողմից ՀԱՊԿ-ն խայտառակելու Արևմուտքի պատվերը կատարելու քայլ…

Հ.Գ. Հետաքրքիր է, իսկ որքա՞ն է իր «լավությունը» գնահատելու Պուտինը…»:

Պուտինի "լավությունը" ՓաշինյանինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է,որ ՌԴ նախագահ Վլադիմիր…

Gepostet von Gagik Hambaryan am Sonntag, 2. Dezember 2018



Նման նյութեր