Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հեղաշրջման մի հետաքրքիր նախադեպ կա: 1997-ի հունվարի 31-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ցուցարարները բողոքում են Պաղեստինում՝ Իսրայելի հերթական գործողության դեմ: Համասի և Հեզբոլլահի պաստառներով այդ ցույցին արձագանքելով՝ բանակը 4 օր հետո տանկեր մտցրեց քաղաք: Փետրվարի վերջ գեներալիտետից բաղկացած Ազգային Անվտանգության Խորհուրդը մի մեմորանդում է ընդունում, որը ենթադրում է լուրջ ռեպրեսիաներ թուրք իսլամիստների հանդեպ: Զինվորականները ստիպում են, որ վարչապետը ստորագրի այդ մեմորանդումը, այնուհետև հենց վարչապետն էլ հրաժարական է տալիս: Ի թիվս այլ պաշտոնյաների, պաշտոնանկ է արվում և ձերբակալվում է Ռեջեպ Թաիբ Էրդողանը:
Սրանից չորս տարի անց Էրդողանը դառնում է Թուրքիայի ղեկավար ու մինչ օրս պաշտոնավարում է՝ Օսմանյան կայսրությունը վերականգնելու առաքելությամբ: Կայսրություն, որը իր հավաստմամբ քանդել են հրեաները հայերի միջոցով ու հայերի հաշվին:
Ըստ էության 1997-ի հեղաշրջումը արևմուտքի հերթական փորձն էր զսպել Թուրքական ազգայնականությունն ու պանօսմանիզմը: Փորձերը տապալվել են ու տապալվելու են, քանի դեռ թուրքերը ունեն հանուն գաղափարի զոհվելու ցանկություն: Ըստ իս սա է բարոյականությունը: Հնարավոր չէ հաղթել այն հասարակությանը, որի մեջ բավարար քանակի բարոյական մարդ կ
Հեղաշրջման մի հետաքրքիր նախադեպ կա: 1997-ի հունվարի 31-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ցուցարարները բողոքում են…
Gepostet von Artur Danielyan am Samstag, 8. Dezember 2018