Քաղաքային աղտոտված օդը երեխայի սրտի վրա ազդում է դեռևս մինչև նրա ծնվելը
Advertisement 1000 x 90

Քաղաքային աղտոտված օդը երեխայի սրտի վրա ազդում է դեռևս մինչև նրա ծնվելը

Քաղաքային աղտոտված օդը երեխայի սրտի վրա ազդում է դեռևս մինչև նրա ծնվելը: Այս մասին նշված է Օհայո նահանգի համալսարանի (ԱՄՆ) գիտնականների հետազոտության մեջ, որը հրապարակվել է Journal of the American Heart Association ամսագրում:

Գիտնականները նշում են, որ աղտոտված օդով քաղաքում անցնող ծնողների կյանքն ազդում է երեխայի վրա դեռևս մինչ նրանով հղիանալը: Փորձի ընթացքում գիտնականներն արհեստականորեն մեծացրել են օդի նմուշներում վնասակար նյութերի խտությունը մինչև այնպիսի քաղաքներին հատուկ մակարդակ, ինչպես Լոս Անջելեսն ու Պեկինն են: Խոսքը, մասնավորապես, PM2.5 մասնիկների մասին է, որոնք կարող են թոքերի մեջ հայտնվել արյան հոսքից:

Այնուհետև շաբաթական 30 ժամ մկները շնչել են այդ աղտոտված օդը: Զուգավորման ժամանակաշրջանում կրծողների համար մաքուր օդով պայմաններ են ստեղծել, սակայն ինչպես ցույց են տվել հետագա հետազոտությունները, աղտոտված մթնոլորտում լինելը արդեն հասցրել է նրանց օրգանիզմի վրա բացասաբար անդրադառնալ:

Այս մասին է վկայում փորձարկմանը ներգրավված արական ժառանգների և այլ մկների ժառանգների առողջական վիճակի համեմատական վերլուծությունը: Պարզվել է, որ փորձարարական ծնողներից ծնված մկնիկների մոտ զարգացել են սրտի ֆունկցիայի խանգարումներ, ինչպես նաև աճել են բորբոքման մարկերների ցուցանիշները, որոնք վկայում են սրտային հիվանդությունների մեծ հավանականության մասին:

Դրանից բացի, նրանց օրգանիզմում հայտնաբերվել են օքսիդատիվ սթրեսի մարկերներ, որի դեպքում բջջային ԴՆԹ-ն վնասվում է թթվածնի ազատ մոլեկուլներով:

Գիտնականները նախատեսում են իրենց հետագա հետազոտություններով ուսումնասիրել օդի աղտոտվածության բացասական ազդեցությունը իգական սերունդի, ինչպես նաև սերմնահեղուկի և ձվաբջիջների վրա:

med.news.am