Կարո՞ղ է արդյոք Հայաստանը խորհրդային ժամանակների նման ձուլել մաքուր պղինձ, պատրաստել մետաղալարեր և մալուխներ։ Ի՞նչ է դրա համար անհրաժեշտ։ Այս մասին Sputnik Արմենիան զրուցել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (գլխավոր բաժնետեր` գերմանական Cronimet ընկերություն) գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովի հետ։
Որքանո՞վ է դա շահավետ բիզնեսի համար։ Թվում է, թե պատրաստի արտադրանք տալն ավելի շահավետ է, քան հումք արտադրելը։ Սակայն որքան էլ տարօրինակ է, դա այդքան էլ այդպես չէ։ Այսօր պղնձի մեկ տոննան 6 100 դոլար արժե։ Մաքուր պղինձ ձուլող գործարանները իրենց աշխատանքի դիմաց ստանում են 90-100 դոլար մեկ տոննայի դիմաց։ Սա այն դեպքում, եթե խոսենք միայն պղնձի մասին (քանի որ կոնցենտրատի և խառնուրդաշատ պղնձի վերամշակման դեպքում կարելի է ոսկի և արծաթ ստանալ)։ Սակայն ոսկու դեպքում ևս զտման գներն իջել են։ Եթե 15 տարի առաջ մեկ ունցիայի դիմաց այն շուրջ մեկ դոլար արժեր,
«Եկամտից հիմնական մարժան առաջանում է հենց հումքային հատվածում։ Ճիշտ է`այն ավելի ուժեղ է կախված պղնձի գների տատանումներից (օրինակ`տարեսկզբից պղինձը հազարից ավել դոլարով էժանացել է – խմբ.) Իսկ մաքուր պղնձի ձուլումը, իհարկե, ավելի անկայուն է, սակայն նաև պակաս եկամտաբեր», – նշում է Պոլոսկովը։
Բացի այդ, մաքուր պղնձի շուկայում առաջատարը Չինաստանն է։ Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում չօգտագործված հզորություններ կան։ Իսկ Չինաստանում, հակառակը, նոր գործարաններ են կառուցում։ Ինչո՞ւ։ Չինացի մետաղագործները պղինձը սպառելու հետ կապված խնդիրներ չունեն. այն «կլանում» է տեղի արդյունաբերությունը։ Օգնում է նաև «կուսակցության ղեկավար ձեռքը». պետությունն այս կամ այն կերպ, աջակցում է իր արտադրողներին։
Այդ իսկ պատճառով վերջին տասը տարվա ընթացքում պղնձի արդյունաբերության զգալի մասը Չինաստանին գնաց։ Այսօր ՉԺՀ–ն ձուլում է աշխարհի մաքուր պղնձի մոտ 40%–ը։
Հայաստանը, բնականաբար, չի կարող ծավալներով մրցել ո՛չ Չինաստանի, ո՛չ Հնդկաստանի կամ Չիլիի հետ։ Եթե փորձենք ինչ-որ տեղ շահել, ապա միայն տեղափոխման ծախսերի վրա խնայելով։
«Մի շարք պատճառներով Հայաստանում տրանսպորտային ծախսերը համեմատաբար բարձր են։ Իսկ պատրաստի պղինձը, բնականաբար, տեղափոխելն ավելի էժան է, քան հանքային կոնցենտրատը», – նկատեց Պոլոսկովը։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am