Միաժամանակ վեց զույգ երեխա` մեկ կենտրոնում. դրական հուզումների տարափ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Միաժամանակ վեց զույգ երեխա` մեկ կենտրոնում. դրական հուզումների տարափ

Այս օրերին Մոր և Մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում իրենց կյանքի առաջին օրերն են անցկացնում վեզ զույգ երեխա, որոնցից երկու զույգը ծնվել է արտամարմնային բեղմնավորման, իսկ չորսը՝ բնական բեղմնավորման ճանապահով: Թեպետ այս կենտրոնում զույգ երեխաների ներկայությունը բժշկական անձնակազմի համար սովորական երևույթ է, բայց նորածիններն իրենց ներկայությամբ նոր տրամադրություն ու հուզումներ են փոխանցում, քանի որ միաժամանակ վեց զույգ երեխա են հավաքվել  մեկ հարկի տակ:

«Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում հաճախ են ծնվում զույգեր: Երևույթը պայմանավորված է նաև նրանով, որ կենտրոնում իրականացվում է արտամարմնային բեղմնավորումներ: Այս պահին մեր խնամքի տակ ունենք վեց զույգ նորածին, ինչն աննախադեպ է: Ի դեպ, նախորդ օրը կենտրոնից դուրս է գրվել յոթերորդ զույգը: Ըստ ժամկետի՝ ամենփոքր զույգը 28 շաբաթական հղիությունից ծնված նորածիններն են` 1500 գ և 1300գ քաշով: Փոքրիկներն արդեն մեկ ամսական են:

Այս նորածինների վիճակը գնահատվում է բավարար, որևէ բուժական միջամտություն չեն ստանում և գտնվում են խնամքի երկրորդ փուլում.

իրականացվում է անհասության հետ կապված միջոցառումներ և մոր կողմից կրծքով կերակրման նախապատրաստական աշխատանքներ: Բաժանմունքում կազմակերպվում են «կենգուրու» մեթոդի սեանսներ. մայրը գրկում է նորածիններին և մոտեցնում կրծքին, զուգահեռ երեխաները ստանում են նախատեսված կաթի ծավալը զոնդի միջոցով: Երեխաների քաշը ներկա պահին մոտավորապես 2կգ է»,- այս մասին տեղեկացրեց ՄՄԱՊԳՀԿ-ի նորածնային վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Անաիդա Ասատրյանը:

Անհաս նորածինների համար` հաշվի առնելով նրանց վաղաժամ ծնունդը, կենտրոնում կատարվում են մի շարք հետազոտություններ: «Օրինակ, կատարվում է աչքերի հետազոտություն, քանի որ անհասների մոտ հաճախ է հանդիպում ռետինոպաթիան, իրականացվում է լսողության հետազոտություն, նեյրոսոնոգրաֆիա: Ներկայում մեր խնամքի տակ գտնվող անհաս զույգերի հետազոտության արդյունքում որևէ խնդիր չի հայտնաբերվել: Նրանց մեծ մասը  շուտով դուրս կգրվեն և, կարծում եմ, Ամանորը իրենց տանը կդիմավորեն», -ասաց Ա. Ասատրյանը:

ՄՄԱՊԳՀԿ –ում մշտապես աջակցում են մայրերին` ապահովելով ընտանիքի մասնակցությունը բուժական գործընթացին:

Ա. Ասատրյանը մանրամասնեց, – «Ունենք հնարավորություն, որպեսզի մայրերը ծննդաբերությունից հետո մնան մեզ մոտ և երեխաներին մշտապես ապահովեն մայրական կաթով, ինչը բերում է հոգեբանական կապվածության առաջացման իրենց բալիկների հետ և ունի կարևոր նշանակություն երեխայի առողջության ու զարգացման համար: Հաղթահարելով հոգեբանական փուլը՝ կարողանում են հաղթահարել նաև անհաս կամ առողջական խնդիրներով ծնված երեխայի գոյությունն իրենց կյանքում, քանի որ հենց այս փուլում են մայրերն ունենում սթրեսներ: Մեր բաժանմունքում կան հարմարավետ հիվանդասենյակներ, ինչը հնարավորություն է տալիս մայրերին հետևել բուժման և խնամքի գործընթացին: Երեխաները դուրս են գրվում, երբ նկատելի են ակտիվ ռեֆլեքսները և մայրը պատրաստ է կերակրել կրծքով ու խնամել երեխային:

Ըստ ժամանակացույցի, վերջին զույգ նորածինները ծնվել ենմի քանի օր առաջ  33 շաբաթական հղիությունից: Նրանց մոտ առկա են շնչական խանգարումներով պայմանավորված առողջական խնդիրներ և շնչական սարքերի միջոցով ստանում են համապատասխան օժանդակություն: Երեխաները ինտենսիվ բուժման փուլում են:

Այս պահին կենտրոնում գտնվող վեց զույգ երեխաները ծնվել են տարբեր ժամկետների հղիությունից՝ 28-ից մինչև 37 շաբաթական:

med-practic.com