Երեխաների ծնունդը 14 տոկոսով մեծացնում է սրտի հիվանդությունների և կաթվածի զարգացման վտանգը
Advertisement 1000 x 90

Երեխաների ծնունդը 14 տոկոսով մեծացնում է սրտի հիվանդությունների և կաթվածի զարգացման վտանգը

Ծննդաբերած կանանց մոտ սրտի հիվանդությունների և կաթվածի զարգացման վտանգը 14 տոկոսով ավելի բարձր է, քան երեխա չունեցած կանանց մոտ: Այս մասին ասվում է նոր հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են European Journal of Preventive Cardiology ամսագրում:

Հետազոտության հեղինակների խոսքով՝ հղիության ժամանակ որովայնի շրջանում կարող է ճարպ կուտակվել, անոթների ներքին թաղանթի գործառույթները կարող են խախտվել, ինչը  աթերոսկլերոզի, արյան մեջ լիպիդների մակարդակում ատերոգենային փոփոխությունների և համակարգային բորբոքման կարող է  հանգեցնել: Այս բոլոր գործոնները կարող են առհավետ ավելացնել սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգը:

Նման եզրակացության հանգելու համար գիտնականները հավաքել են ողջ աշխարհից տվյալներ և վերլուծել դրանք: Նրանք ընտրել են 10 հետազոտություններ, որոնց մասնակցել է 3 098 929 կին և որոնցից 150 512-ի մոտ այդ ընթացքում սրտի հիվանդություններ և կաթված է զարգացել:

Վերլուծությունը  ծննդաբերության և սրտանոթային հիվանդությունների միջև նշանակալի կապ է հայտնաբերել. ծննդաբերած կանանց մոտ այն 14 տոկոսով բարձր էր, քան երեխա չունեցած կանանց, ավելին՝ յուրաքանչյուր հաջորդող ծնունդը 4 տոկսով մեծացնում էր այդ վտանգը:

Huazhong University of Science and Technology-ից բժիշկ Դոնգմինգ Ուոնգը նշել է, որ բժիշկները պետք է կանանց զգուշացնեն այն մասին, որ ծննդաբերությունը կարող է մեծացնել է սրտի հիվանդությունների և կաթվածի զարգացման վտանգը, ուստի այդ խնդիրների կանխարգելումը պետք է նախապես սկսել:

Դրա համար առաջարկվում է հրաժարվել վնասակար սովորություններից, սկսել կանոնավոր մարզվել, առողջ սնունդի անցնել և սկսել կարգավորել մարմնի քաշը:  Ծննդաբերությունից հետո պետք է առողջ կենսակերպ  վարել, փորձել քչացնել որովայնի շրջանի ճարպը և հետևել դիետայի՝ արյան լիպիդների աստիճանը վերահսկելու համար:

news.am