Գիտնականները մշակել են արգանդի վզիկի քաղցկեղի ախտորոշման նոր հավաստի թեստ
Advertisement 1000 x 90

Գիտնականները մշակել են արգանդի վզիկի քաղցկեղի ախտորոշման նոր հավաստի թեստ

Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանի գիտնականները արգանդի վզիկի քաղցկեղի ախտորոշման համար էպիգենետիկ թեստ են մշակել: Համարձակորեն կարելի է ասել, որ այսօր այս թեստն ամենաճշգրիտն է. արդյունավետությունը հասնում է 100 տոկոսի:

Թեստը հիմնված է ԴՆԹ մակերեւույթի էպիգենետիկ մարկերների անալիզի վրա: Գիտնականների խոսքով՝ այն չունի հայտնի 2 մեթոդների թերությունները, որոնցով հայտնաբերում էին արգանդի վզիկի քաղցկեղը: Դրանցից մեկը Պապանիկոլաուի քսուքն է, որը թույլ է տալիս նախաքաղցկեղային վիճակը հայտնաբերել կանանց միայն կեսի մոտ: Մյուսը՝ մարդու պապիլոմա վիրուսի ստուգման ԴՆԹ անալիզը, հայտնաբերում է վիրուսի առկայությունը, որի հետ են կապում արգանդի վզիկի քաղցկեղի զարգացումը, սակայն միաժամանակ, դժվար է որոշել քաղցկեղի զարգացման իրական հավանականությունը, քանի ՄՊՎ-ն ոչ միշտ է քաղցկեղ առաջացնում:

Հետազոտողները նշում են, որ արգանդի վզիկի քաղցկեղի ախտորոշման նոր մեթոդը շատ ավելի ճշգրիտ է, միաժամանակ ավելի էժան: Այն արդեն թեստավորել են 25-ից մինչեւ 65 տարեկան կանադացի 15 744 կանանց վրա: Նոր թեստը հայտնաբերել է արգանդի վզիկի քաղցկեղի 8 տարատեսակների դեպքերի 100 տոկոսը: Պապանիկոլաուի քսուքն ախտորոշել է դեպքերի միայն 25 տոկոսը, իսկ ՄՊՎ թեստը՝ 50 տոկոսը:

Գիտնականների խոսքով՝ նոր թեստը կլինիկաներում կհայտնվի 5 տարվա ընթացքում:

med.news.am