«Առաջադրված է եղել մի խնդիր՝ որևէ կերպ չկենդանացնել իրենց ղեկավարությանը հանձնված ոլորտները, որպեսզի դրանք առաջիկայում «օպտիմիզացվեն»»
Advertisement 1000 x 90

«Առաջադրված է եղել մի խնդիր՝ որևէ կերպ չկենդանացնել իրենց ղեկավարությանը հանձնված ոլորտները, որպեսզի դրանք առաջիկայում «օպտիմիզացվեն»»

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տարօրինակ է, որ լրագրողները չեն փորձում «Իմ քայլի» պատգամավորերին քննարկումների հրավիրել և Մշակույթի ու Սփյուռքի նախարարությունների ուղղությամբ ծրագրավորվող գործողությունների մասին կարծիքներ լսել, հարցեր տալ: Թե՞ խուսափում են «Իմ քայլի» պատգամավորները:

Ի՞նչ խնդիր է լուծում վարչապետը երկու նախարարությունների «օպտիմիզացիայով»,- ընդամենը մասնակի, թեթև խնայողության խնդիր: Ունի՞ արդյոք վարչապետը այդ ոլորտների վերաբերյալ որևէ սպասելիք, պատկերացում, ծրագիր: Դրե՞լ է արդյոք վարչապետը Մշակույթի և Սփյուռքի նախարարությունների առջև որևէ խնդիր: Որքան գիտեմ՝ չի դրել: Գուցե խնդիր դրել է իր նշանակած երկու նախարարների առաջ, դա հայտնի կլինի իրենց: Եթե դրել է և նրանք չեն կարողացել իրագործել առաջադրանքը՝ պիտի պատժվեն այդ նախարարները: Բայց դատելով այն բանից, որ երկուսն էլ այսօր ոչ միայն ԱԺ-ի «Իմ քայլի» պատգամավորներ են, այլև պատրաստվում են հանձանաժողովներ ղեկավարել, նրանք որևէ առաջադրանք չեն տապալել և պատարաստվում են իրենց լիազորությունների շրջանակներում ղեկավարել հենց այն հանձնաժողովները, որոնց շրջանակներում են իրենց ղեկավարած նախարություների խնդիրները:

Սա անուղղակիորեն խոսում է այն մասին, որ նրանք «Իմ քայլի» գնահատականով հաջողված նախարարներ են եղել: Տապալված նախարարերին չէին կարող վստահել իրենց ոլորտների խնդիրները ԱԺ-ում: Կարելի է, իհարկե, ենթադրել, որ նրանց առաջադրված է եղել մի խնդիր՝ որևէ կերպ չկենդանացնել իրենց ղեկավարությանը հանձնված ոլորտները, որպեսզի դրանք առաջիկայում «օպտիմիզացվեն»: Եթե իսկապես այդպիսի առաջադրանք եղել է, ապա «Իմ քայլի» գնահատականով այդ նախարարներն այն հաջողությամբ իրականացրել են: Գուցե դա փորձարկու՞մ էր, որպեսզի այսօր վարչապետը կարողանա ասել՝ 3-4 ամիս ոչինչ չանելու դեպքում էլ այս ոլորտում ոչինչ չի փոխվի: Չեմ ուզում դրան հավատալ, այլապես դա շատ բացասական կբնութագրի կառավարման խնդիրների լուծումների ընտրված մեթոդները: Ուրեմն այնուամենայնիվ Մշակույթի և Սփյուռքի նախարարությունների առջև որևէ խնդիր դրված եղե՞լ է, ի՞նչ խնդիր է դրված եղել, և ինչպե՞ս է լուծվել այդ խնդիրը: Կամ՝ ինչպես չեն լուծվել: Գուցե խնդիրները ոչ թե նախարարություններում են, այլ նախարարներու՞մ:

Բոլոր դեպքերում մեզ անհայտ է այդ ոլորտների կարիքների գնահատումը, ոլորտների ռազմավարությունների մասին «Իմ քայլի» պատկերացումները: Եվ հարց է՝ «օպտիմիզացիայի» այս ձևը միայն վարչապե՞տի կարծքն է, թե՞ «Իմ քայլը» պատգամավորների համատեղ կարծիքը»:



Նման նյութեր