Կարեն Անտաշյանի գրառումը. «Մարդու կառուցվածքի ու առհասարակ մարդկային քաղաքակրթության վրա ծառերի ու խոտերի ունեցած ազդեցության մասին մի քանի հետաքրքրի փաստ։
Երբ էվոլյուցիայի արդյունքում ծառերը սովորեցին պտուղներ տալ և ներկել դրանք վառվռուն գույներով, մեր նախնի պրիմատների մոնոխրոմատիկ տեսողությունը սկսեց դառնալ բազմերանգ՝ թավ անտառներում հյութեղ մրգերը տարբերակելու համար, սկսեցինք տեսնել կարմիր գույնը, իսկ ահա դժվարամատչելի պտուղները, որ նրանց հիմնական կերակուրն էին, աճում էին բարձր ծառերի վրա և դրանց մոտ լինելու քաղելու համար նաև պետք էր ապրել բարձր ծառերի վրա և հետևաբար երկար ձեռքեր ունենալ։
Հետո, հարավային Աֆրիկայում, ուր հարթավայրը սկսեց գերակշռել թավ անտառին, մեր նախնիները սնունդ հայթայթելու համար ծառերից իջան սավաննայի հարթավայր ու բարձր խոտի մեջ տեսադաշտ ունենալու համար հաճախ էին ստիպված լինում երկու ոտիք վրա կանգնել ու դիտարկել շրջակայքը, սա մնաց իբրև կայուն դիրքորոշում )) Իսկ բույսերի ամենահանճարեղ ազդեցությունը, որը հիմք է դրել քաղքակրթության առաջացմանը ՝ վայրի ցորենի պատահական մուտացիան էր, որի արդյունքում հասուն հասկը ոչ թե թափվում էր գետնին, այլ պինդ կպած էր մնում ցողունին և դա հնարավորություն տվեց մեր քոչվոր նախնիներին անասնապահներից վերածվել նստակյաց հողագործների։
Այս փաստի ապացույցը հայտնաբերվել է Հայկական Լեռնաշխարհում, ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Գյոբեկլի Թեփե (Պորտասար) աշխարհի հնագույն տաճարի մոտակայքում։ Ի դեպ հիմա Էրեբունի արգելոցում հանդիպում են աշխարհում հայտնի վայրի ցորենի 4 տեսակից 3-ը»։