Գաստրիտը ստամոքսի լորձաթաղանթի բորբոքումն է: Goodhouse.ru-ի հաղորդմամբ՝ մարդիկ հիվանդության ախտանշանները հաճախ շփոթում են այլ խնդիրների հետ և չեն դիմում մասնագետի օգնությանը: Ախտորոշումը կարող է կատարվել միայն մասնագետի կողմից, ում օգնությանը հարկավոր է դիմել հետևյալ դեպքերում:
Որովայնի փքվածություն: Որովայնի փքվածությունը կարող է պայմանավորված լինել բազմաթիվ գործոններով, որոնց մեծ մասը լուրջ վտանգ չի ներկայացնում: Սակայն, եթե այս զգացումն առաջանում է ամեն անգամ ուտելուց հետո, եթե օրգանիզմն այս կերպ է արձագանքում մթերքների մեծ մասին, հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը:
Այրոց: Գաստրիտի դեպքում կարող է փոխվել ֆերմենտների ակտիվությունը, կարող են նկատվել այրոցի նշաններ:
Արագ եք հագենում: Եթե հագենալու համար ձեզ բավարարում է նախկինում օգտագործած սննդի կեսը, հարկավոր է ուշադիր լինել: Խնդիրը կարող է պայմանավորված լինել առողջական խնդիրներով, այդ թվում՝ գաստրիտով:
Վիտամին B15-ի անբավարար մակարդակ: Այս վիտամինն անհրաժեշտ է էներգիայի բավարար մակարդակի ապահովման համար: Այն կարող եք ստանալ մսից, ձվից, կաթնամթերքից, սակայն գաստրիտի դեպքում օրգանիզմը չի կարողանում յուրացնել այն:
Քաշի կորուստ: Քաշի կորուստ նկատվում է այն պատճառով, որ անհարմարության պատճառով մարդիկ ձգտում են քիչ և ավելի հազվադեպ ուտել: Ախորժակի կորստի ու արագ հագենալու պատճառով ևս մարդիկ քաշ են կորցնում:
Սրտխառնոց՝ գաստրիտի ևս մեկ տարածված նշան: Եթե սրտխառնոցի զգացում է առաջանում գրեթե յուրաքանչյուր անգամ սնունդ ընդունելուց հետո, հարկավոր է դիմել բժշկական օգնության:
Նյութը հրապարակման պարաստեց 168.am-ը