«Չի կարելի հղումներ կատարել հանրաքվեին կամ ժողովրդի որոշմանը. Դա վատագույն սցենարներից է, որ կարելի է պատկերացնել»
Advertisement 1000 x 90

«Չի կարելի հղումներ կատարել հանրաքվեին կամ ժողովրդի որոշմանը. Դա վատագույն սցենարներից է, որ կարելի է պատկերացնել»

Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչ-որ մի պահի Արցախի գոյություն չունեցող հարցը հանրաքվեի դնելը Անին երկրորդ անգամ հանձնելու պես, ուղղակի ավելի սարսափելի և անդառնալի հետևանքներով մի բան է լինելու:

Բրիտանացիները 1975թ-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ քվեարկեցին Եվրոպական Միությանն անդամակցելու օգտին: 2016թ.-ին՝ Բրեքզիթի՝ Բրիտանիայի՝ Եվրոպական Միությունից դուրս գալու օգտին: Ընդամենը երկու և կես տարի անց բրիտանացիների տրամադրությունները դարձյալ փոխվել են և դուրս գալու օգտին քվեարկածների գերակշիռ մեծամասնությունը հիմա դեմ է իրենց իսկ վերջին քվեարկության արդյունքներին և նոր հանրաքվե է պահանջում՝ նախորդ որոշումը չեղարկելու համար: Երկիրը խոր քաղաքական ճգնաժամում է, որ տնտեսության համար տեսականորեն կարող է և կործանարար լինել:

Հանրաքվեները բացարձակ արժեք չեն: Եվ այսօրվա սերունդը, այսօրվա հասարակությունը որևէ դեպքում իրավունք չունի վաղվա սերնդի, վաղվա հասարակության և ընդհանրապես ազգային պատմության նման որոշումներ ընդունել՝ քվեարկություններով: Կան հարցեր, որոնք որոշելու կարիք չկա: Որևէ մեկն Իսրայելում հանրաքվեի չի դնի, ասենք, Երուսաղեմի հանձնման հարցը: Արցախի և այսպես կոչված ազատագրված տարածքների մեկ մետրը, կամ ինչպես ոմանք են սիրում ասել. «մի թիզ հողն» անգամ Հայաստանի Երուսաղեմն է, առանց որի Հայաստան այլևս չի լինի: Սա պետք էր հասկանալ, ամրագրել և անցնել առաջ: Սեփական պատմական և ազատագրված հողերի շուրջ երբեք, ոչ ոք, ոչ մի պարագայում չի բանակցում: Աշխարհում նման նախադեպեր չկան: Եվ քանի դեռ Մադրիդյան սկզբունքները կենդանի են ու սեղանին՝ հենց այդ հարցն է բանակցվում: Չի կարելի հղումներ կատարել հանրաքվեին, կամ ժողովրդի որոշմանը: Դա վատագույն սցենարներից է, որ կարելի է պատկերացնել:

Արցախի հարցով իր լավագույն որոշումը նոր իշխանությունն այդպես էլ չընդունեց: Եվ հիմա, կարծես թե ինքն իրեն կամովին շնաձկներով լիքը ջրեր է նետում: Զուգահեռաբար՝ հնարավորություն տալիս ամենատարբեր ուժերի՝ իր վրա հսկայական ճնշումներ բանեցնել: Հենց այդ հնարավորությունն էր, որ անհրաժեշտ էր հենց ի սկզբանե կանխել: Այս վտանգավոր իրավիճակում առկա ինքնավստահույթունը ավելի է վտանգավոր դարձնում վիճակը: Լավագույն վարքագիծը՝ և արցախյան խնդրի նոր և հստակ գաղափարախոսության բացակայության պայմաններում կլիներ գոնե լռելը և ոչինչ չանելը, հանդիպումներից խուսափելը և խնդրի ընթացքը նախ մասնագիտական լայն շրջանակների հետ թեկուզև փակ ռեժիմով քննարկելը:

Անհրաժեշտ է ծայրահեղ զգուշավորություն դրսևորել և վերանայել ընթացիկ մոտեցումները: Սրանք վտանգավոր իրավիճակ կարող են ստեղծել, եթե արդեն չեն ստեղծում»:

Ինչ-որ մի պահի Արցախի գոյություն չունեցող հարցը հանրաքվեի դնելը Անին երկրորդ անգամ հանձնելու պես, ուղղակի ավելի…

Gepostet von Hayk A. Martirosyan am Dienstag, 22. Januar 2019