Ասպիրին. ավելի շատ օգտակա՞ր է, թե՞ վնասակար
Advertisement 1000 x 90

Ասպիրին. ավելի շատ օգտակա՞ր է, թե՞ վնասակար

Ասպիրինի մասին վերջին ժամանակներս հաճախ ենք լսում. այս դեղամիջոցը հիմա ընդունում են մի ամբողջ շարք հիվանդությունների կանխարգելման համար։ Բայց նոր հետազոտության հեղինակները, որը հրապարակվել է Journal of the American Medical Association-ում, նախազգուշացնում են, որ թեեւ ասպիրինն իջեցնում է ինֆարկտի եւ ինսուլտի ռիսկը, դրա կիրառումից ներքին արնահոսությունների հավանականությունը էապես ավելանում է, եւ դա պացիենտները պետք է իմանան։

Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականները դիտարկել են ացետիլսալիցիլաթթվի (ասպիրինի) կիրառումն առանց սրտի լուրջ հիվանդություններ ունեցող մարդկանց շրջանում եւ պարզել, որ նման դեպքերում դեղամիջոցի վնասը կարող է գերազանցել պոտենցիալ օգուտը։

Նրանք հետազոտել են ավելի վաղ իրականացված կլինիկական ուսումնասիրությունների տվյալները, որոնք ներառել են 164 հազար մասնակից։ Ասպիրինի համեմատական անվտանգության մասին տարածված կարծիքը, ինչպես պնդում են գիտնականները, քննադատության չի դիմանում։

Հետազոտության հեղինակների խոսքով՝ հիմա դժվար է ասել, թե ինչպես պետք է բուժել սրտանոթային ու շաքարային դիաբետի բարձրռիսկային հիվանդություններ ունեցող պացիենտներին։ Հետազոտությունը ցույց է տվել, որ թեեւ ասպիրինը կարող է իջեցնել 11% ինֆարկտների եւ ինսուլտների ռիսկը նման պացիենտների համար, բայց այդ օգուտն ուղեկցվում է 48% ներքին արնահոսությունների բարձր ռիսկով։

Անգամ մինչ այս հետազոտությունը փորձագետները կարծում էին, որ մարդիկ պետք է ընդունեն ասպիրինի փոքր չափաբաժիններ, միայն բժշկի նշանակմամբ։

news.am