Մանկական հոգեբանն աշխատում է մինչեւ 17 տարեկան երեխաների հետ, եւ յուրաքանչյուր տարիք ենթադրում է իր խնդիրները, ասում է հոգեբան Անի Ապիտոնյանը։
Շատ հաճախ հոգեբանի օգնության կարիք են ունենում դեռահասները. երբ սկսվում է սեռական հասունացման շրջանը, շատ բան երեխայի օրգանիզմում սկսում է փոխվել, հաճախ նրան դժվար է լինում հարմարվել հորմոնալ ֆոնի եւ ներաշխարհի փոփոխություններին, այս համատեքստում դեռահասները հաճախ խնդիրներ են ունենում, այդ թվում եւ ծնողների, ընկերների, ուսման, ինչպես նաեւ հենց իր ու սեփական սեռական ինքնության հետ կապված։
Տագնապայնությունը երեխաների մոտ, հոգեբանի խոսքով, նույնպես բավական տարածված է։ Հաճախ դրանք ծագում են հենց դպրոցում՝ ուսուցիչների եւ այն ծնողների ոչ ճիշտ ազդեցության ներքո, որոնք նույնպես տառապում են տագնապայնությամբ։
Եթե երեխայի տագնապայնությունը բարձր է, նրան հաճախ անհրաժեշտ կլինի հոգեբանի օգնությունը՝ նեւրապաթոլոգի աջակցությամբ։Հաճախ հոգեբանի օգնության կարիք են ունենում նաեւ զարգացման դանդաղում, խոսքի խախտումներ, էպիլեպսիա, ինչպես նաեւ աուտիկ սպեկտր ունեցող երեխաները։ Նման երեխաների հետ հոգեբանը, մասնագետի խոսքով, հաճախ աշխատում է լոգոպեդի, հոգեբույժի եւ այլ մասնագետների հետ համագործակցությամբ։