Կարեն Անտաշյան. «Աշխատակցի անհատական ինդեքսը»
Advertisement 1000 x 90

Կարեն Անտաշյան. «Աշխատակցի անհատական ինդեքսը»

Կարեն Անտաշյանն իր էջում գրում է.

«Աշխատակցի անհատական ինդեքսը»

Վերջերս պետական հիմնարկներում պարգևավճարների հարցի քննարկումը հաճախ հանգում էր այն եզրակացությանը, որ պետական կառավարման համակարգում աշխատակիցների գնահատման, նրանց աշխատանքի արդյունավետության ու որակի բարձրացման, խրախուսման համակարգ չունենք։ Իսկ ի՞նչ է ասում կորպորատիվ փորձը, ինչպե՞ս են լուծում այս խնդիրն իրենց համար մասնավոր կազմակերպությունները, հատկապես միջազգային։ Ուրեմն դիտարկենք գերմանացի հայտնի ռեստորատոր և The European Quality Award շահած հյուրանոցների ցանցի հիմնադիր Կլաուս Քոբյոլլի (Klaus Kobjoll) մշակած այս մոդելը, որ կոչվում է «աշխատակցի անհատական ինդեքս»։

Նրա ընկերություններն արդեն քանի տարի աշխատում են այս մոտեցմամբ և արձանագրում աշխատակիցների բարձր ներգրավվածություն ու արդյունավետություն։ Կարծում եմ հետաքրքիր փորձառություն է մեծ կազմակերպություններում ներդրման համար։

Ինչպես տեսնում ենք աղյուսակում, առանձնացված են ընկերության համար կարևոր այն հինգ չափորոշիչները, ըստ որոնց գնահատվում են աշխատակցի կոնկրետ գործողությունները։ Ցանկացած գործողություն կոնկրետ միավերներ է ենթադրում, իսկ միավորների հանրագրումարը հաշվետու ժամանակաշրջանի վերջում՝ կոնկրետ խրախուսում կամ պարգևավճար։

Օրինակ, եթե աշխատակիցը վատ կազմակերպված գործընթաց է նկատում և նկարագրում այն, ապա վաստակում է 3 միավոր, եթե մեկ ամսվա ընթացքում 10 այդպիսի գործընթա նկարագրի՝ 30 միավոր կվաստակի։

Հիմնական չափորոշիչները

1․ Գործընթացների կատարելագործում։ Եթե աշխատակիցը նկատեց, որ որևէ գործընթաց օպտիմալացման կարք ունի, նա պետք է նկարագրի խդնիրն, իսկ եթե կարող է՝ նաև լուծում առաջարկի դրա համար նախատեսված հատուկ ձևաթղթի միջոցով։ Այս առաջարկները ամեն ամիս հավաքագրվում ու քննարկվում են թոփ-մենեջերների կողմից և արվում համապատասխան եզրահանգումներ։

2․ Նորարարություն։ Եթե աշխատակիցը մի տեղ կարդացել կամ տեսել է մի հետաքրքիր բան, որ կարող է օգուտ բերել գործին՝ ապա սա ներկայացնելու համար նույնպես ընթացակարգ կա մշակված ու խրախուսող միավորներ։

3․ Անհատական ու մասնագիտական զարգացում։ Այս դասիչում միավորներ վաստակելու համար աշխատակիցը պետք է այցելի ներկազմակերպական սեմինարներին ու թրենինգներին ոչ աշխատանքային ժամերին․ դասավանդվող թեմաները բազմազան են՝ վաճառքի արդյունավետ մեթոդներից մինչ առողջ ապրելակերպի մասին գիտելիքները։ Աշխատակիցը միավորներ է վաստակում նաև երբ ինքն է գործընկերներին ուսուցանելու նախաձեռնություն ցուցաբերում՝ ելույթ ունենալով խորհրդակցությունների ժամանակ, տեղեկատվական մեյլ-առաքում անելով կամ վարպետության դասով հանդես գալով։

4․ Աջակցության, խորհրդատվության կամ օգնության համար գործընկերոջը կարելի է շնորհակալություն հայտնել ու էլի վաստակել միավորներ։

5․ Շնորհակալություն հաճախորդի կողմից։ Այս չափորոշիչը գործում է այն ստորաբաժանումների ու աշխատակիցների համար, ովքեր անմիջական շփում ունեն հաճախորդների հետ։

Աշխատակցի անհատական ինդեքսը ձևավորող ցուցանիշների հաշվառումը անձնակազմի կառավարման մենեջերն է վարում։ Նա ոչ միայն հավաքում ու վերլուծում է բոլոր ձևաթղթերը, այլ նաև վարում է սեմինարների այցելության գրանցամատյաննեն ու զրուցում աշխատակցի անմիջական ղեկավարի հետ, որ պարզի, թե ով նախաձեռնողականություն ցուցաբերեց և այլ։

Հետազոտությունների արդյունքները շատ հետաքրքիր պատկեր են ցուցադրում, թե ովքեր են կազմկաերպությունում իրական նորարաներ և ովքեր են ոչ ֆորմալ առաջնորդները, ում կարելի է վստահել նոր նախագծերն ու ձեռնարկները։



Նման նյութեր