Ծխելով, ալկոհոլ չարաշահելով, անառողջ սնվելով, դուք մեծացնում եք քաղցկեղով հիվանդանալու ձեր շանսերը
Advertisement 1000 x 90

Ծխելով, ալկոհոլ չարաշահելով, անառողջ սնվելով, դուք մեծացնում եք քաղցկեղով հիվանդանալու ձեր շանսերը

Քաղցկեղի առաջացման մասին մի հատ մեկնաբանություն էի գրել, որը որոշ խմբագրումներով որոշեցի նաև ստատուսով դնել։

Ուրեմն մեր օրգանիզմի բոլոր բջիջները, բացի սեռական բջիջներից, ունեն կիսվելու, այն է՝ բազմանալու քանակական սահմանափակում։ Էդ թիվը կոչվում ա Հայֆլիկի սահման։ Մարդու բջիջների համար էդ թիվը 52-նա։ Այսինքն՝ առավելագույնը 52 անգամ կիսվելուց հետո բջիջը մահանում ա։ Դա շատ կարևոր ա, որովհետև եթե տենց չլիներ, մեր օրգանիզմի բջիջները կլինեին անմահ քիչ չի, անվերջ կկիսվեին՝ բազմացնելով իրենց անմահ պատճեններ։ Նու կարաք ձեր ֆանտազիաներին զոռ տաք՝ փորձելով պատկերացնել, թե ինչ կդառնար մեր մարմինն էդ դեպքում։

Բայց ամբողջ կյանքի ընթացքում ժամանակ առ ժամանակ հայտնվում են բջիջներ, որոնցում էդ ինքնաոչնչացման մեխանիզմը փչանում ա ինչ-ինչ մուտացիաների պատճառով։ Այսինքն՝ էդ բջիջները դառնում են անմահ ու անվերջ կիսվող։ Ընդ որում՝ էդ փչանալու մեխանիզմը, թե ինչի հաշվին ևն, բիոլոգները վաղուցվանից գիտեն, հետազոտոել են, չուծ լի նի տեսախցիկով նկարել։

Այ էդ բջիջները հենց քաղցկեղի բջիջներն են։ Իրանք, ինչպես ասեցի, անվերջ, անկանոն ու առանց սահմանափակման սկսում են բազմանալ ու եթե դրանց դեմը չառնվի, արդյունքում կառաջանա ուռուցք։

Բայց, մարդն ունի նաև իմունային համակարգ, որը «տեղյակա» էս խնդրի մասին և փորձում ա դեմն առնել։ Մեր իմունային համակարգն անընդհատ մեր օրգանիզմում փնտրում ա տենց անմահ բջիջներ ու ոչնչացնում ա դրանց՝ փրկելով մեզ քաղցկեղից։ Փաստացի, մենք մեր կյանքի ընթացքում բազմաթիվ անգամ ստանում ենք այդպիսի քաղցկեղի բջիջներ, որոնց մեր իմունային համակարգը բարեհաջող ոչնչացնում ա։ Կարողա հենց այս պահին, երբ դուք այս տողերը կարդում եք, ձեր իմունային համակարգը գնդակահարության պատի մոտա ուղեկցում քաղցկեղի հերթական նորահայտ բջջին։

Խնդիրն էնա, որ ժամանակի ընթացքում անխուսափելիորեն հայտնվում են բջիջներ, որոնք վրիպում են իմունային համակարգի «աչքից» ու էդ ժամանակ էլ զարգանում ա քաղցկեղ։ Իրականում չէ, ոչ բոլորի մոտ են դրանք հայտնվում, բայց էդ էլ էն բանի շնորհիվ, որ բնական մահն ավելի շուտ ա վրա հասնում։

Հիմա, եթե մի մարդու կյանքում իր օրգանիզմում 100 հատ քաղցկեղի բջիջ առաջանա, իսկ մյուսի օրգանիզմում՝ 10000 հատ, ապա հավանականությունը, որ էն երկրորդի քաղցկեղային բջիջների մեջ իմունիտետից ձեռից պլստացողներ կլինեն, ավելի մեծա։

Այսինքն՝ քաղցկեղի առաջացումն ինքը հավանականային երևույթ ա։ Օրինակ՝ ինչքան երկար ա մարդն ապրում, էնքան մեծ ա քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը զուտ էն բանի շնորհիվ, որ «հիվանդանալու փորձերն են» շատ եղել։ Դրա համար ա, որ քաղցկեղը հասուն տարիքում ավելի շատ ա պատահում։

Պատահում ա նաև փոքր տարիքում ու անգամ՝ պտղի մոտ, բայց շատ հազվադեպ։ Պռոստը բախտը չի բերել, առաջին իսկ քաղցկեղի բջիջները պլստացել են։ Իսկ օրինակ՝ եթե մարդիկ ապրեին 1000 տարի, համարյա բոլորը կյանքի ընթացքում քաղցկեղով հիվանդանալու էին։

Հիմա գանք ծխելուն և առհասարակ քաղցկեղ առաջացնող մնացած բաներին, այդ թվում ալկոհոլ, թմրանյութեր ևն։ Ուրեմն կան կանցերոգեն կոչվող նյութեր։ Ես ասեցի, որ էդ բջիջների «անմահ» դառնալու մեխանիզմները հայտնի են։ Այսինքն՝ հայտնի ա, թե ինչ նյութեր, ինչ քիմիական ռեակցիաներ են բերում, որ էդպիսի բան պատահի։ Էն նյութերը, որոնք բերում են դրան, իրանք էլ կոչվում են կանցերոգեն։

Որն ա՞ էդ կանցերոգեն նյութերի բացասական դերը։ Զուտ էն, որ իրանք շատացնում են օրգանիզմում առաջացող «անմահ» բջիջների քանակը։ Եթե առանց կանցերոգենների մարդու օրգանիզմում ասենք X ժամանակում առաջանում էին 10 հատ տենց բջիջ, հիմա սկսում են առաջանալ 100 հատ։

Ըստ այդմ՝ կանցերոգեն նյութերը մեծացնում են հավանականությունը, որ ինչ-որ պահի իմունային համակարգը բաց կթողնի որևէ քաղցկեղային բջիջ։ Կարող ա նման բան չլինի․ կարող ա մարդը վեդրոներով կանցերոգեն ուտի, մինչև 120 տարի ապրի, բայց իմունային համակարգը իրա գործն իդեալական մինչև վերջ կատարի։ Եվ հակառակը, կարող ա լրիվ առողջ ապրելակերպով ապրող ծնողների երեխեն դեռ արգանդում քաղցկեղ ստանա։ Որովհետև սա դետերմինացված երևույթ չի, այլ՝ հավանականային։ Ու ծխելով, ալկոհոլ չարաշահելով, անառողջ սնվելով ևն, դուք մեծացնում եք քաղցկեղով հիվանդանալու ձեր շանսերը։

Ու հենց էսա նշանակում, երբ բժիշկներն ասում են, որ «էսինչ բանը քաղցկեղ ա առաջացնում»։

Ի դեպ։ Քաղցկեղային բջիջները ոչնչացնելու վերը նշված հատկության վրա է հիմնված նաև քաղցկեղի բուժման հեռանկարային մի մեթոդ, ավելի ճիշտ՝ մի քանի մեթոդ։ Այդ մեթոդների հիմքում ընկած իդեան հետևյալն է․ «լավ, քաղցկեղի բջիջները կարողացան պլստալ իմունային համակարգի պաշտպանությունից, եկեք մենք էլ իմունային համակարգին սովորացնենք ճանաչել ու ոչնչացնել էդ բջիջները»։

Ահա այսպիսի մեթոդների մշակման համար բժշկության և ֆիզիոլոգիայի բնագավառում 2018թ․ Նոբելյան մրցանակը ստացան ճապոնացի Տասուկու Հոնձյոն ու ամերիկացի Ջեյմս Էլիսոնը։

Վահագն Մխոյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր