Սինուսիտներ. հարքթային խոռոչների բորբոքում
Advertisement 1000 x 90

Սինուսիտներ. հարքթային խոռոչների բորբոքում

Գանգոսկրերում կան խոռոչային տարածություններ` ծոցեր, որոնք հաղորդակցվում են քթի խոռոչի հետ: Դրանք ունեն մի շարք ֆունկցիոնալ նշանակություն՝ մեծացնում են գանգի օդակրությունը, թեթևացնում են գլխի քաշը, մեծացնում են ձայնի ռեզոնանսը, տաքացնում են ներշնչվող օդը և այլն: Այդ ծոցերը ներսից պատված են լորձաթաղանթով:

Տարբերում են հարքթային խոռոչների 4 տեսակ՝ վերծնոտային զույգ խոռոչներ (հայմորյան), ճակատային զույգ խոռոչներ(ֆրոնտալ), մաղոսյրային խորշիկներ և սեպաձև ոսկրի հաստության մեջ գտնվող կենտ խոռոչը: Պրակտիկայում առավել հաճախ են հանդիպում հայմորյան և ֆրոնտալ խոռոչների բորբոքումը (հայմորիտ, ֆրոնտիտ):

Ըստ բորբոքային պրոցեսի ընթացքի տարբերում են սուր և քրոնիկական սինուսիտներ: Սուրի դեպքում պրոցեսը տևում է չորս շաբաթից քիչ: Քրոնիկակնի դեպքում՝ առնվազն 12 շաբաթ և ավելի: Սինուսիտների` հարքթային խոռոչների բորբոքման առաջացման պատճառներն են՝

Ախտանշանները:

Սուր և քրոնիակական սինուսիտների ախտանշանները գրեթե չեն տարբերվում միմյանցից: Առավել հաճախ հանդիպում են՝

  • Ցավ խոռոչների շրջանում: Հարքթային խոռոչները չորս զույգ են և հիմնականում տեղակայված են ակնագնդերի և քթի խոռոչի հարևանությամբ: Ցավը և ճնշման զգացողությունը կարող են տեղակայված լինել ճակատի շրջանում, քթի շուրջ, աչքերից վեր և վար, միջակնային հատվածում, վերին ծնոտի և ատամների շրջանում:
  • Քթային առատ արտադրություն: Սինուսիտների դեպքում առաջատար ախտանիշներից է քթային առատ արտադրությունը՝ թափանցիկ, դեղին և կանաչավուն երանգի: Սա խոռոչների բորբոքման հետևանք է: Բորբոքային արտադրուկը դուրս է գալիս դեպի քթի խոռոչ:
  • Դժվարաշնչություն: Բորբոքային արտադրության հետևանքով կարող է դժվարանալ քթային շնչառությունը: Փոփոխվում են համի և հոտառության զգացողությունները:
  • Գլխացավ: Հարքթային խոռոչների բորբոքումը և այտուցվածությունն առաջացնում են գլխացավեր: Բացի գլխացավերից կարող են լինել ցավեր նաև ականջներում, ատամների արմատաբներում և այլն:
  • Բկանցքի ցավ և հազ: Բորոքային պրոցեսը կարող է տարածվել նաև դեպի բկանցք, կոկորդ և ուղեկցվել չոր հազով:
  • Ջերմության բարձրացում: Խոռոչների բորբոքումը, ինչպես ցանկացած բորբոքային պրոցես օրգանիզմում, կարող է ուղեկցվել նաև մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ:

Վերոնշյալ ախտանշանների առկայությունը վկայում է հարքթային խոռոչների բորբոքման մասին: Վերին շնչուղիների վիրուսային ինֆեկցիաներից կամ հարբուխից հետո նշված այս ախտանշանների առկայությունը նույնպես խոսում են սինուսիտների մասին: Անհրաժեշտ է դիմել համապատասխան մասնագետին` քիթ-կոկորդ-ականջաբանին:

Բուժումը

Բուժման համար առաջին հերթին կիրառում են քթային սփրեյներ, որոնք նպատակն է ընկճել բորբոքային պրոցեսը: Կիրառում են նաև հակահիստամինային (հակաալերգիկ) միջոցներ: Ահրաժեշտության դեպքում նաև հորմոններ ու հակաբիոտիկներ:

mymed.am