Զարմանալի չէ, առավել ևս դատապարտելի, որ տարեց սերունդը շատ զգացմունքային ու տագնապով է ընկալում հեղափոխության թերացումները։ Նույնիսկ նրանք, ովքեր դեռևս լի են նոր իշխանության նկատմամբ սիրով, հավատով ու հույսով, ու նրանց աղմկահարույց թերացումները ընկալում են որպես երիտասարդ պաշտոնյաների լոկ անփորձության արդյունք՝ կամա թե ակամա զուգահեռներ են անցկացնում նախկինում իրենց տեսած «անփորձների» փորձառություն ձեռք բերելու կործանարար հետևանքների հետ։ Յուրաքանչյուր մեծ, կամ փոքր սխալ մի նոր կաթիլ դժգոհություն է ավելացնում մինչ այդ եղած չափազանց մեծ սպասելիքների վրա։ Իսկ հետևանքը կարող է լինել, ինչ որ սառը ջուր կաթեցնես շիկացած ապակու վրա։
Պատկերացրեք, որ իշխանության քննադատությունը, ինչ որ տեղ նաև անհիմն, ու կեղծ փաստարկներով մեղադրանքները կարող էին օգտակար լինել բոլորի համար, ու կհանգեցնեին դրական արդյունքների, եթե իշխանությունները արդարանալու փոխարեն ավելի լուրջ հետևություններ անեին այդ քննադատությունից ու «ցեխ շպրտելուց»։
Գաղտնիք չէ, որ քաղաքական բևեռացման համար պարարտ հող է սոցիալական բևեռացումը։ Երբեմն արհեստական ծայրահեղ քաղաքական բևեռացումը կարող է ժամանակավոր դրական, թռիչքային արդյունք տալ որոշ հիմնարար խնդիրների լուծումն արագացնելու համար։ Բայց նման միջոց կիրառելու համար պահանջվում է ճկուն մանևրելու բավարար հզորություն ու կառավարման պրոֆեսիոնալ ունակություններ։ Հակառակ դեպքում կուտակված էներգիան կարող է պայթել ու մեծ ու փոքր ավերածություններ առաջացնել մեծ նպատակների իրականացման ճանապարհին։
Կարծում եմ հենց «արհեստական շիկացման» մարտավարությունն էր դրված հեղափոխության առաջին փուլի հիմքում ու այն իրեն արդարացրեց։ Հաջորդ փուլը նկարագրեմ հայտնի օրինակի տեսքով․
Եթե նույնիսկ եղել են սևագիր հաշվարկներ, որ «ժողովրդից թալանած միլիարդները» հետ բերելով կարելի կլինի մի քանի ամսում նվազեցնել սոցիալական բևեռեացման հիմնական բացերը (բարձրացնել կենսաթոշակները , հաշմանդամության ու գործազրկության նպաստները, բացել նոր աշխատատեղեր, զուգահեռաբար կազմակերպելով անվճար վերապատրաստման դասընթացներ և այլն), ապա վերը նշված մարտավարությունը «կաշխատեր» 100 տոկոսով։ Պատկերացրեք, որ այդ մարտավարությունը կարելի էր կիրառել, եթե նույնիսկ այդ գումարների վերադարձի հավանականությունը ցար լիներ պահանջվող մակարդակից։ Սակայն այդ դեպքում հիմնական ծրագրից (ժողովուրդն ասում է պլան «Ա») բացի պետք էր ունենալ պահեստային տարբերակ (պլան «Բ»), ու դրան անցնելու հստակ ու անխափան ծրագիր։ Գուցե դա էլ է նախատեսված եղել հեղափոխության առաջնորդի կողմից, բաց ակնհայտ երևում է, որ հեղափոխական թիմի համար դա ավելի մեծ անակնկալ է, քան ժողովրդի անապահով հատվածի համար։
Վաղուց արդեն պարզ էր դարձել, որ պլան «Ա»-ն տեղապտույտ է տալիս ու հորիզոնում գրեթե չեն երևում արտաքին աշխարհից ակնկալվող միլիարդների օժանդակությունը։ Բայց պլան «Բ»-ի անցնելու անգամ ոչ մի ակնարկ ․․․
Դժվար չէր կանխատեսել, թե այդ ֆոնի վրա ինչպիսի հուժկու բացասական արձագանք կստանա «պարգևավճարների» թեման։
Միայն ապահով ընտանիքներին կարող ես բացատրել, որ «պաշտոնյաները պետք է բարձր աշխատավարձ ստանան, որպեսզի ․․․, դա նախատեսված է օրենքով ․․․»։ Իսկ ինչպե՞ս է դա ընկալում օրվա հացի կարոտը (նույնիսկ պաշտոնական տվյալներով նրանց թիվը զգալի է)։ Ին՞չ հաճույքով է այդ կրակի վրա յուղ լցնելու անկյուն մղված հակառակորդը։
Սոցիալական բևեռացման պարագայում «կարկատանային» լուծումները չեն ընկալվում։ Այդ խնդիրների լուծման պարզագույն, ես կասեի պարզունակ, բայց դասական մեթոդը գոտիները ձգելու քաղաքականության որդեգրումն է։ Մինչդեռ մեր դարում կան ավելի ժաանակակից մեթոդներ։ Բայց կարծես թե այդ հարցը կառավարական շրջանակներում չի էլ քննարկվել ու չեն քննարկվում կատարված փաստի «տակից դուրս գալու» միջոցները։ Դրա փոխարեն լսում ենք կմկմալով արտաբերված արդարացումներ ու տեսնում ենք նույնիսկ ապահով երիտասարդության մոտ վստահություն չներշնչող կոսմետիկ միջոցներ։
Չեմ պնդի, որ իրավիճակակը օրհասական է, ու դրանից դուրս գալու միակ միջոցը գոտիները ձգելու քաղաքականությունն է։
Հեղափոխական թիմում էլ կան պատրաստված կադրեր ու իշխանական կառույցներում ներգրավվել են մի շարք լավ պատրաստված մասնագետներ, ովքեր դեռ իրենց զգում են հրավիրված հյուրի կարգավիճակում։
Նրանք, վստահելի հասարակական կառույցներն ու երկրի տերերի կայուն զգացողություն ունեցող քաղաքացիները միասին պետք է իսկապես դիրքավորեն որպես ԵՐԿՐԻ ՏԵՐԵՐ, իսկ սրտացավ վերնախավը պետք է ստեղծի փակ ու բաց քննարկումների հարթակներ՝ իշխանության վստահության հարցը քննարկելու ու արդյունավետ լուծումներ առաջարկելու համար։
Հակառակ դեպքում մենք շարունակելու ենք սուղ պայմաններում թույլատրվածից ավլի շատ եռանդ ծախսել ներքին (արհեստական) հակադրությունների վրա (ժողովուրդն ասում է ՅՈՒՂ ՎԱՌԵԼ)։
Հուսով եմ այս մտորումներս կդառնան հասարակական ու պետական ոլորտների սրտացավ այրերի լուրջ քննարկման առարկա։
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Ararat Mirzoyan Gevorg Gorgisyan Gevorg Danielyan Babken Tunyan Karen Vardanyan Karen Zadoyan Avetik Chalabyan Hrachya Arzumanian Karen Avagyan Arman Revazian Vova Vartanov Էլբակեան Էդգար
Հրանտ խաչատրյանի ֆեյսբուքյան էջից: