Սեյրան Օհանյանը անհեթեթ և անհասկանալի է համարել Քոչարյանին, Խաչատուրովին, Հարությունյանին առաջադրված մեղադրանքը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Սեյրան Օհանյանը անհեթեթ և անհասկանալի է համարել Քոչարյանին, Խաչատուրովին, Հարությունյանին առաջադրված մեղադրանքը

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որը 2008 թ. Մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն էր, անհեթեթ  և անհասկանալի է համարում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքը։

Նշենք, որ Սեյրան Օհանյանը 6-րդ նախկին պաշտոնյան է, որին մեղադրանք է առաջադրվել 2008-ի իրադարձությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Այս գործով կալանավորված է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մեադրվում են ՔԿ նախկին պետ Վահագն Հարությունյանն ու պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։

«Անհեթեթ եմ համարում, անհասկանալի է և չեմ ընդունում։ Ճիշտ չեմ համարում նաև հետապնդումները իմ գործընկերների նկատմամբ», – իր ծավալուն տեսաուղերձում նշել է Ս.Օհանյանը։

Խոսելով գեներալ Յուրի Խաչատուրովի մասին, Ս.Օհանյանն ասել է. «Մի՞թե ճիշտ է խափանման միջոց կալանավորում ընտրելը, երբ դեռևս կանխավարկածներ են և որևէ ապացույց չկա և մի՞թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ավելի քիչ երաշխիք է, քան 3-5 մլն գումարը և այս գործընթացների շրջանակում բարձրացված աղմուկը»։

«Նաև նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ մեղադրանքի մասին։ Չեմ հավատում, որ նա խուսափում է, այլ պարզապես վիրավորված է և չի հավատում ընթացող քրեադատավարական գործընթացին։ Կարծում եմ, որ բոլորի համար հասկանալի է, որ պատերազմով անցած, այս պետությունը կերտած իսկական մարդիկ չեն կարող փախչել հայրենիքից։ Մենք ասում ենք, չէ՞, նա Ռուսաստանի քաղաքացի է։ Եթե ՌԴ իրավական ոլորտի պահանջով պետք է այս գործը տեղափոխվի Ռուսաստանի Դաշնություն՝ այս հիմքերո՞վ, այս անհեթեթ փաստաթղթե՞րն ենք ուղարկելու։ Չէ՞ որ բոլոր երկրների, հանձինս նախկին Խորհրդային Միության երկրների բանակներն էլ համարյա թե նույն կանոնադրությամբ են ղեկավարվում», – ասել է Ս.Օհանյանը։

Նա նաև սխալ է համարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը։

«Ես բացահայտ սխալ եմ համարում նաև հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վերաբերմունքը, նրան կալանավորված պահելը։ Մարդը, որը ինքնակամ մի քանի անգամ ներկայացել է քրեադատավարական բոլոր գործողություններին, այդպիսի վերաբերմունքի արժանի չէ։ Այդպիսի մարդիկ երբևիցե չեն խուսափում պատասխանատվությունից», – նշել է Ս.Օհանյանը։

Նա նաև երկու նկատառում է առաջ քաշել. «Նախ, եթե քննում ենք 2008 թ. մարտի 1-ի գործը՝ պետք է հասկանանք, որ ՀՀ նորագույն պատմության ընթացքում մեր բնականոն ընթացքը մի քանի անգամ խաթարվել է՝ սկսած 1995-1996 թվականներից։ Ինչու՞ չենք քննում այդ գործը։՚ Այդ կարծիքը արտահատում եմ ոչ միայն ես, այլ նաև շատ շատերը։ Եվ երկրորդը՝ եթե ուզում ենք քննել 2008 թ. մարտի 1-ի գործը, ապա այն հենված է միանշանակ նախագահական եռանկյունու վրա», – ասել է նախկին նախարարը։

Ս.Օհանյանի խոսքով, մի կողմից նախագահն է, որն ընտրվել էր, մյուս կողմից՝ նախագահը, որը չէր ընդունում ընտրությունների արդյունքները, և մյուս կողմից նախագահը, որը պետք է, կայունություն ապահովելով, փոխանցեր մեր երկրի կառավարման համակարգը։

«Այս իրավիճակում ՀՀ երկրորդ նախագահը գտնվում է անհավասար պայմաններում, անազատության մեջ գտնվելով, մենք, կարծում եմ, խախտում ենք վերաբերմունքը մեր երկրի կառավարման համակարգում մեծ դերակատարություն ունեցող մարդկանց նկատմամբ։ Չէ՞ որ այսօր նաև քրեադատավարական միջազգային փորձը հումանիստական տարբեր ձևեր և մեթոդներ է մտածում և կիրառում։ Կարելի է ազատ թողնել և ազատության մեջ շարունակել այդ քննարկումը։

Մենք պետք է չափազանց հարգանքով մոտենանք ՀՀ նորագույն պատմության ընթացքում դերակատարություն ունեցող բոլոր երեք նախագահներին։ Չէ՞ որ նրանց ղեկավարության ընթացքում ենք մենք անկախություն ձեռք բերել, ազատության մասին մտածել, կերտել մեր պետությունը, բանակ ստեղծել, ապահովել որոշակի առաջընթաց և նաև ստեղծել այն պայմանները, որ այսօր մեր երկրի նորագույն պատմության ընթացքում ղեկավարությունը ապահովի երկրի շարունակական զարգացումը», – ասել է Ս.Օհանյանը։

Բանակը 2008 թ․ մարտիմեկյան իրադարձություններում հայ ժողովրդի անվտանգության երաշխավորն է եղել

Բանակը 2008 թ․ մարտիմեկյան իրադարձություններում հայ ժողովրդի անվտանգության երաշխավորն է եղել

Gepostet von Seyran Ohanyan am Donnerstag, 14. Februar 2019



Նման նյութեր