Ամեն անգամ, երբ տեղեկտվություն եք փնտրում թրջված սմարթֆոնի մասին, հայտնվում են հարյուրավոր խորհուրդներ, որոնք ասում են, թե լավագույն միջոցը սմարթֆոնը բրնձի մեջ դնելն է: Շատերն ասում են, որ դա փորձված տարբերակ է և միանշանակ օգնում է: Իրականում այս միջոցը կարող է որոշ ժամանակով դադարեցնել ջրի տարրածումը, սակայն չի օգնում լուծել խնդիրը:
Գադջետների վերանորոգման մասնագետները պնդում են, որ բրինձը, հնդկաձավարը և այլ հացահատիկները չեն օգնի չորացնել ձեր սմարթֆոնը, եթե այն ընկել է ջրի մեջ: Այս մեթոդը ոչ այլ ինչ է, քան առասպել:
Եթե սմարթֆոնի ներքին հատվածը թրջվել է, ապա պետք է անմիջապես ազատվել ջրից: Այն ընթացքում, երբ սմարթֆոնը մի քանի ժամ չորանում է բրնձի մեջ, ներսում եղած ջուրն արդեն կարող է զգալիորեն վնասել սարքավորումը:
«Եթե բրնձնի մեջ դնելուց հետո սմարթֆոնն աշխատում է, դա չի նշանակում, որ խնդիրները վերացել են: Շուտով, վստահաբար, սմարթֆոնի աշխատանքը կխաթարվի»,- գրում են մասնագետները:
Եթե հեռախոսը թրջվել է, ապա արեք այս գործողությունները, որոնք ավելի արդյունավետ են, քան բրինձը:
- Հնարավորինս շուտ հեռացրեք հեռախոսը հեղուկից: Ակնհայտ է, որ որքան երկար սմարթֆոնը մնա հեղուկին մոտ, այնքան ավելի շատ կվնասվի:
- Եթե սմարթֆոնի մարտկոցը դուրս է գալիս, ապա ժամանակ մի ծախսեք սմարթֆոնն անջատելու վրա: Միանգամից դուրս հանեք մարտկոցը և թողեք սմարթֆոնն այդ վիճակում: Եթե սմարթֆոնի մարտկոցը դուրս չի գալիս, պարզապես անջատեք այն: Սա կրճատում է կարճ միացման հավանականությունը:
- Եթե սմարթֆոնն ունի պատյան, անմիջապես հանեք այն: Սա կօգնի ավելի արագ չորացնել հեռախոսը:
- Սմարթֆոնից հանեք բջջային և հիշողության քարտերը:
- Դրեք գադջետը չոր հորիզոնական հարթության վրա և զգուշորեն, թղթե անձեռոցիկի միջոցով սրբեք բոլոր միացումները և բաց տարածությունները:
Ինչ պետք է չանել, երբ սմարթֆոնը թրջվել է.
- Մի փորձեք միացնել գադջետը
- Մի փորձեք լիցքավորել սմարթֆոնը: Սպասեք 48 ժամ, կամ համոզված եղեք, որ մասնագետները հեռացրել են սմարթֆոնի մեջ եղած ամբողջ հեղուկը:
- Մի շարժեք հեռախոսը, կամ սեղմեք կոճակներին, եթե չկա դրա անհրաժեշտությունը:
- Սմարթֆոնը չորացնելու համար մի օգտագործեք վարսահարդարիչ կամ այլ տաք հոսանք:
Ամեն դեպքում, եթե սմարթֆոնն ընկել է ջրի մեջ, նախընտրելի է դիմել մասնագետին, քանի որ սեփական ուժերով ամբողջ հեղուկը հեռացնելը բարդ կլինի:
Սիրարփի Աղաբաբյան