Արշալույս Զուրաբյանի հրապարակումը.
ԷՍՊԻՍԻ ԲԱՆ
«այաստանը լեփ-լեցուն էր արեւմտահայ գաղթականներով: Թումանյանը Թիֆլիսից եկավ Էջմիածին: 1915-ի օգոստոսի 19-ի գիշերն էր: Սարսափելի անձրեւ էր տեղում: Գաղթականությունը բաց երկնքի տակ էր։ Հայրիկը շտապ դուրս եկավ իր սենյակից՝ մարդկանց շենքերում պատսպարելու: Առաջին հերթին նա նկատի ուներ վեհարանի նոր, կիսավարտ շենքը, որ կաթողիկոսը (Գևորգ Ե Սուրենյանց) մերժել էր գաղթականությանը հատկացնել: Հակառակ արգելքին, նա գաղթականությանը տարավ դեպի նոր վեհարանի շենքը: Կաթողիկոսին դուր չեկավ Թումանյանի վարմունքը: Հետեւյալ օրը հայրիկին կանչեց իր մոտ բացատրության։ Բանաստեղծի պատասխանը չգոհացրեց նրան եւ հայրապետը զայրացած հիշեցրեց.
– Դուք գիտե՞ք, որ ես Ամենայն հայոց կաթողիկոսն եմ:
Թումանյանը դուրս եկավ համբերությունից.
– Իսկ դուք գիտե՞ք, որ ես Ամենայն հայոց բանաստեղծն եմ…
Էջմիածնի դժոխքում մնացինք մոտ երկու ամիս։ Հայրիկն իր դժգոհությունն էր հայտնում եւ հոգեւորականներից, եւ գաղթական զանազան կոմիտեներից, եւ օգնության կոմիտեից, եւ տեղի կազմակերպություններից, որ չէին կարողանում գործը կազմակերպել ու ժամանակին օգնել գաղթականներին։ Հուզվում էր, վրդովվում, երբ պահեստներում տեսնում էր ուտելիք ու հագուստ, որ ժամանակին ու նպատակահարմար չէին բաժանվում։ Նա իր վրա առավ այդ դժվարին գործը…»:
Նվարդ Թումանյան