Եթե ուզում ես իմանալ, թե ի՞նչ ճանապարհներով կարելի է սովորել SMM 0-ից, ապա գտնվում ես ճիշտ էջում։ Այս նյութի մեջ կփորձեմ ներկայացնել այն ճանապարհները, որոնք կօգնեն սկսնակներին ձեռք բերել մասնագիտական գիտելիքներ սոցիալական մեդիայի մարքեթինգից:
1. Դասընթացներ
SMM-ը դասընթացներով սովորելը կարող է ավելի պրակտիկ և հաճելի թվալ, քանի որ դասընթացների ժամանակ հստակ պլանով ձեզ կներկայացվեն
նրա հիմունքները և այն անհրաժեշտ գործիքները, որոնք հարկավոր են SMM մասնագետին։
Դասընթացները հիմնականում կազմակերպվում են մարքեթինգային ծառայություններ տրամադրող ընկերությունների կողմից, և բնականաբար վճարովի են։
Եվ այստեղ գալիս է հաջորդ կարևոր հարցը․ ո՞ր ընկերությանը վստահել։
Լինելով Հայաստանում, մեր ընտրությունն այդքան էլ մեծ չէ, և կան մի քանի գործոններ, որոնց վրա արժե ուշադրություն սևեռել․
– Ի՞նչ կարծիքներ (review)-ներ ունեն այդ ընկերությունների ուսանողները անցած դասընթացներից։
– Արդյո՞ք այդ ընկերությունները ունեն լուրջ հաջողություններ իրենց բնագավառում։
– Արդյո՞ք այդ ընկերությունում դասավանդող անձնինք ունեն համապատասխան մասնագիտացում մարքեթինգի բնագավառում,
– Ի՞նչ մասնագիտական հաջողություններ են գրանցել դասընթացին մասնակցած անձինք իրենց բնագավառում։
Նմանատիպ մի քանի հարցերի պատասխանները և ընկերների միջոցով խորհուրդների վրա հիմնվելը ձեզ կօգնի ճիշտ ընկերություն ընտրել։
Իսկ թե որ ընկերություններն են ՀՀ-ում անցկացնում մարքեթինգային դասընթացներ, կարող եք ծանոթանալ իմ նախորդ հոդվածի մեջ։
2. Օնլայն Կուրսեր
Այս տարբերակն ընտրելուց հաշվի առեք այն փաստը, որ շաբաթական մի քանի ժամ պետք է հատկացնեք կուրսի դասընթացները կարդալու (դիտելու) և տրված առաջադրանքները կատարելու համար։
Եթե ցանկանում եք բացի տեսական գիտելիքներից ունենալ կուրսի վկայագիր (certificate), ապա տրված առաջադրանքները գերազանց կատարելը միայն կնպաստի դրան։
Օնլայն կուրսերը երկու տեսակի են լինում․ վճարովի և անվճար։
Բնականաբար, վճարովի կուրսերի դեպքում ստացած գիտելիքները և պրակտիկ փորձը ավելին է, քան անվճարների պարագայում։
Բայց դա չի նշանակում, որ անվճար կուրսերը անցնելուց դուք գիտելիք չեք ստանա։ Ցանկացած կուրս, վճարովի թե անվճար, նախատեսված է միայն նրա համար, որպեսզի սովորենք տվյալ մասնագիտության տեսական մասը և կուրսը ավարտելուց հետո ընդհանրապես միանշանակ չէ այն փաստը, որ դուք կհամարվեք SMM մասնագետ։
SMM մասնագետ կոչվելու համար ամենաքիչը հարկավոր է ունենալ պրակտիկ փորձ և գրանցված հաջողություններ բնագավառում։
Վճարովի կուրս ընտրելուց առաջ ցանկալի է ուսումնասիրել՝
– կուրսի մասին նախկինում գրված կարծիքները,
– կուրսի բովանդակությանը և նկարագրությունը,
– ժամանակային գրաֆիկը,
– կուրսը անցկացնող անձի մասնագիտական փորձը,
– կուրսը անցնելու համար պահանջվող նյութերը,
– արժեքը։
Սրանք այն հիմնական կետերն են, որ ցանկալի է ուսումնասիրել՝ մինչ վճարովի կուրսը վերցնելը։
Անվճար կուրսի դեպքում նույնպես հարկավոր է անցնել վերը նշված կետերի վրայով, և չնայած նրան որ այն անվճար կլինի, դուք ժամանակ եք հատկացնելու դրան։ Իսկ ժամանակը, թեկուզ անվճար, բայց անորակ կուրսի վրա ծախսելն այդքան էլ լավ գաղափար չէ։
Վճարովի օնլայն կուրսեր կարող եք գտնել Coursera-ում, Udemy-ում,
Lynda-ում, Skillshare-ում, Hubspot-ում, LinkedIn-ում և այլն (մասամբ կարող եք գտնել նաև անվճար կուրսեր)։
– 10 անվճար SMM կուրսեր։
– 12 SMM կուրսեր ձեր գիտելիքները շատացնելու համար։
– 37 անվճար SMM կուրսեր Buffer-ի կողմից։
– 9 անվճար SMM կուրսեր EDX-ի կողմից։
– SMM անվճար կուրսեր Alison-ի կողմից։
– Անվճար SMM կուրս Emarketinginstitute-ի կողմից։
Բաժանորդագրվիր իմ բլոգին այս հղմամբ և ամեն շաբաթ ստացիր թարմ մարքեթինգ քոնթենթի քո բաժինը։
3. Պրակտիկա ընկերությունում
Սա միանշանակ իդեալական տարբերակ է թվում, բայց դժվար է գտնել ընկերություններ, որոնք կվերցնեն ձեզ պրակտիկայի, երբ դուք չունեք տեսական գիտելիքներ։
Այս քայլը խորհուրդ եմ տալիս կատարել այն ժամանակ, երբ կունենաք որոշակի տեսական գիտելիքներ SMM-ից, օգտվելով օնլայն կուրսերից կամ դասընթացներից։
Ստորև նշեմ մի քանի վայր, որտեղ կարող եք ստանալ ինֆորմացիա նման հայտարարությունների մասին։
– Facebook խումբ. Digital Marketing Armenia:
– Facebook խումբ․ Սոցցանցեր։
– Աշխ․ հայտարարության կայք․ staff.am։
– Աշխ․ հայտարարության կայք․ job.am։
– Աշխ․ հայտարարության կայք․ careercenter.am։
Եթե նույնիսկ չգտնեք նման հնարավորություն հայտարարությունների միջոցով, կարող եք դիմել տարբեր ընկերությունների և ասել, որ դուք ունեք տեսական գիտելիքներ և պատրաստ եք թեկուզ որոշակի ժամանակահատված անվճար աշխատել իրենց մոտ՝ պրակտիկա ձեռքբերելու նպատակով։
Եվ երբ ձեր պրակտիկ գիտելիքները հասնեն որոշակի մակարդակի՝ արդեն կարող եք դիմել տարբեր ընկերությունների՝ հենց աշխատանքի համար։
4. Գրքեր
Եթե սիրում եք կարդալ, ապա գրքերի միջոցով տեսական գիտելիքներ ձեռք բերելը ևս տարբերակ է SMM սովորելու համար։ Բնականաբար, այն ավելի երկար ժամանակային ներդրում կպահանջի Ձեզանից։
Գիրք ընտրելուց անպայման պետք է ուշադրություն դարձնել՝
– տարեթվին, որովհետև եթե այն հին լինի, հնարավոր է նշված ինֆորմացիան չհամապատասխանի իրականությանը,
– հեղինակին հայտնիությանը և անցած ճանապարհին,
– գրքի մասին գրված կարծիքներին:
Եթե չեք ցանկանում ընտրած գիրքը ձեզ հետ անընդհատ տեղաշարժել, կարող եք ընտրել դրա աուդիո կամ օնլայն տարբերակը։
Եթե չեք կողմնորոշվում որ գրքից սկսել, ապա կարող եք օգտվել ստորև նշված ցանկերից․
– 14 պարտադիր կարդալու SMM-ի գրքեր SproutSocial-ի կողմից,
– 20 ամենաշատ վաճառվող SMM գրքեր Dreamgrow-ի կողմից,
– 10 գրքեր յուր․ SMM մասնագետի համար HootSuite-ի կողմից։
– Հայտնի SMM գրքեր GoodReads-ի կողմից։
– 17 SMM գրքեր ավելի խելացի SMM մասնագետ դառնալու համար SocialMediaExaminer-ի կողմից։
– SMM ամենաշատ վաճառվող գրքերը Amazon-ի կողմից։
Իրականում այդքան էլ կաևոր չէ թե նշված ճանապարհներից որը կընտրեք SMM սովորելու համար։ Եվ ես չեմ էլ կարող ասել, որ այս կամ այն տարբերակը ավելի լավն է։ Դա արդեն պետք է դուք որոշեք՝ կախված ձեր ժամանակային գրաֆիկից, նախասիրություններից կամ այդ պահին ունեցած ռեսուրսներից։
Ուրախ կլինեմ, որ տարածես այս նյութը քո ընկերների հետ, որպեսզի հնարավորինս շատ մարդ իմանա, թե ինչպես կարելի է սովորել SMM 0-ից:
Բաժանորդագրվիր իմ բլոգին այս հղմամբ և ամեն շաբաթ ստացիր թարմ մարքեթինգ քոնթենթի քո բաժինը։
Ինձ կարող ես հետևել նաև Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, YouTube-ում և Linkedin-ում։