Հաճախ ծնողները բախվում են այն խնդրի հետ, երբ ինչ-որ պահի երեխան բացարձակապես անվերահսկելի ու չլսող է դառնում։ Դուք նրան և բացատրում եք, որ այդպես պահել չի կարելի, և ձայնն եք բարձրացնում նրա վրա, բայց անօգուտ։ Հնարավոր է, ժամանակն է վերանայել ինքներդ ձեր վարքագիծը, նախքան երեխայի վրա բարկանալը։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ծնողների կողմից կատարվող 7 սխալներ, ովքեր հենց իրենց ձեռքերով երեխաներին չլսող են դարձնում։
- Դուք սպառնագին արտահայտություններ եք թույլ տալիս ձեր երեխայի նկատմամբ։
Երեխան վիճում ու ամեն ինչ հակառա՞կն է անում։ Նման դեպքերում որոշ ծնողներ փորձում են խելամիտ լինելու կոչեր անել, մյուսները սկսում են սպառնալ։ «Եթե քեզ վատ պահես, այլևս չեմ սիրի քեզ», «Մանկատուն կհանձնեմ», «Ոստիկանին կկանչեմ, կտանի»… Այս և նման արտահայտություններ մի արեք, որովհետև երեխաները հիանալի կերպով զգում են կեղծիքը։ Երեխային խաբելով՝ դուք կկորցնեք նրա վստահությունը, նա ծնողներին սուտասաններ կհամարի, իսկ նրա վարքագիծը միայն կվատանա։ Ավելի լավ է այսպես ասել. «Ես քեզ սիրում եմ, բայց քո վարքագիծը չեմ խրախուսում»։
- Դուք երեխային քիչ ուշադրություն եք հատկացնում։
Դուք առավոտից մինչև գիշեր աշխատում եք, որ երեխայի համար գնեք ամենանորաձև խաղալիքը կամ գադջեթը։ Շնորհակալության խոսքերի փոխարեն՝ դուք արցունքներ ու քմահաճույքներ եք ստանում։ Ինչո՞ւ է այդպիսի անարդարություն լինում։ Եթե երեխան բավականաչափ ուշադրություն չի ստանում, որն իրեն անհրաժեշտ է, նա գտնում է այն ստանալու եղանակը՝ անհնազանդության ու չլսելու տեսքով։ Նրան այնքան ձեր նվերները չեն պետք, որքան հանգստյան օրերին ձեզ հետ միասին ակվապարկ գնալը։
Սերը նվերները չեն, այլ երեխային ցանկացած էմոցիաներ արտահայտել թույլ տալը, նրան ընդունելն ու նրա կյանքով հետաքրքրվելը։
- Դուք շարունակ հրամայում եք։
Եթե ծնողները երեխայի հետ միայն հրամայական տոնով են շփվում, երեխաներն անմիջապես դիմադրում ու համառում են։ Այդ կերպ երեխան ցույց է տալիս, որ ինքն անհատականություն է։ Նրա որոշումը կարող է ոչ այնքան ճիշտ լինել, բայց փոխարենը՝ իրենը կլինի։
Դուք ի՞նչ գիտեք, որ ճիշտ եք դատում։ Ծնողները նույնպես դեռ մանկությունից եկած բարդույթներ ու հոգեբանական խնդիրներ ունեն։ Մի անտեսեք այն փաստը, որ դուք ևս կարող եք սխալ կարծիք ունենալ։
- Դուք ավելի ուշադիր եք ընտանիքի կրտսեր երեխայի նկատմամբ։
Այս կետը սերտորեն առնչվում է երկրորդ կետի հետ։ Երեխային չի բավականացնում ուշադրությունը, և նա գործում է՝ համաձայն «Որ ես ինձ լավ չեմ զգում, դուք էլ լավ մի զգացեք» սկզբունքի։
- Դուք նրան քննադատում եք։
«Բայց դու ինչ անշնորհք ես», «Այս ի՞նչ ես խզբզել», «Ձեռագիրդ անտանելի է». սրանք ծնողների կողմից ասվող տիպիկ արտահայտություններ են։ Դրանից հետո երեխան կորցնում է իր նկատմամբ վստահությունը, ու նա դադարում է ձգտել ու ջանալ։ Նրա մոտ հետևյալ միտքն է առաջանում. «Վատը կլինեմ, միևնույն է, ուրիշ ոչ մի բանի պետք չեմ»։
- Դուք նրան սխալ օրինակ եք ծառայում։
Դուք ուշանում եք հանդիպումների գնալիս, վիճում եք տրանսպորտում ու անփութորեն եք վերաբերվում այլ մարդկանց զգացմունքներին… Շատ լավ, միայն թե իմացեք, որ երեխան այդ ամենը տեսնում ու կրկնում է։ Մեր երեխաները ծնողների հայելային արտացոլանքն են, չնայած մենք ոչ միշտ ենք դա նկատում։
- Դուք ձեր նյարդայնությունը թափում եք երեխայի վրա։
Աշխատավայրում կարող են խնդիրներ լինել, ու դուք, գալով տուն, ձեր ողջ նեգատիվը թափում եք երեխայի վրա, որպեսզի հանգստանաք։ Իսկ հետո պարզապես ձեր մեղքն ինչ-որ համեղ բանով «քավում եք»։ Երեխայի մոտ չի ձևավորվում այն հասկացությունը, որ ծնողներին ուրախացնում են իր լավ արարքներն ու վշտացնում վատերը։ Նա կարող է հարվածի տակ ընկնել անգամ այն ժամանակ, երբ դասերն արված են ու աղբը՝ թափված։
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը