
Զարկերակային ճնշման նվազեցման և ստենոկարդիայի կանխարգելման տարածված դեղամիջոցները կարող է առաջացնել սրտի հանկարծակի կանգ: Այս մասին նշված է Սրտաբանների եվրոպական միության հայտարարության մեջ, որը հրապարակվել է EurekAlert! պորտալում:
Մասնագետները պնդում են, որ նիֆեդիպին պարունակող դեղերը կարող են մեծացնել փորոքային ֆիբրիլյացիան, հատկապես եթե դեղամիջոցում օգտագործվում են նիֆեդիպինի բարձր դեղաչափեր:
Սրտաբաններից և այլ բժիշկներից շատերն այսօր հաճախ են օգտագործում նիֆեդիպին և ամլոդիպին դեղամիջոցները: Հետազոտության հեղինակները պնդում են, որ ընտրությունը հաճախ կախված է բժշկի նախապատվությունից և անձնական փորձից: Նրանց խոսքով՝ մինչև վերջին ժամանակները երկու դեղամիջոցն էլ միատեսակ արդյունավետ և անվտանգ էին համարվում: Սակայն նոր հետազոտությունը ցույց է տվել, որ նիֆեդիպինի մեծ դեղաչափերը կարող են մեծացնել սրտի ճակատագրական առիթմիայի պատճառով սրտի հանկարծակի կանգի հավանականությունը, մինչդեռ ամլոդիպինը նման հավանականության հետ կապ չունի:
«Նիֆեդիպինի մեծ դեղաչափերը կարող են մեծացնել սրտի անսպասելի կանգի հավանականությունը, մինչդեռ ամլոդիպինն անվտանգ է: Այս տեղեկություններին անրաժեշտ է ուշադրություն դարձնել այս կամ այն դեղամիջոցի ընդունման հարցը քննարկելիս»,- հայտարարել է նախագծի համահեղինակ, Ամստերդամի Ակադեմիական բժշկական կենտրոնից բժիշկ Հաննո Թանը: