Թեև այսօր քիչ հավանական է, որ Երևանը Գոլանի բարձրունքները որպես իսրայելական ճանաչի, սակայն քաղաքագետի կարծիքով, արժե, որ Հայաստանում մտածեն նման հնարավորության մասին։
Գոլանի բարձրունքների ճանաչումը թույլ կտա Հայաստանին Արցախի համար նոր կարգավիճակ պահանջել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց իսրայելցի հրապարակախոս ու հասարակական գործիչ, քաղաքագետ Ավիգդոր Էսկինը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ պաշտոնապես ճանաչել էր Իսրայելի ինքնավարությունը Գոլանի բարձունքների հանդեպ: Այդ տարածքը ռազմավարական նշանակություն ունի իսրայելական պետության անվտանգության ու տարածքաշրջանում կայունության առումով։ Այսօր կայացած հանդիպման ժամանակ ճանաչման հռչակագիր է կնքվել։
«Միջազգային քաղաքական մտածելակերպում այդ նոր ուղղության «շահառու» դառնալու համար Հայաստանը պետք Թրամփի հետքերով ճանաչի Գոլանի բարձունքները։ Իսկ հետո, ինչը շատ կարևոր է, Ղարաբաղի համար հատուկ կարգավիճակ պահանջնի։ Ոչ թե որպես առանձին ինքնավար գոտի, այլ որպես Հայաստանի մի մաս», – ասաց Էսկինը։
Եթե Հայաստանը հիմա օգտվի «Թրամփի նախագծից», սկսի ակտիվ բանակցություններ վարել այդ ուղղությամբ, աջակցի ԱՄՆ–ին այդ հարցում, ապա, նրա կարծիքով, այդ հարցով Իսրայելը կարող է օգտակար լինել։
Թեև Էսկինը կարծում է, որ Երևանի կողմից Գոլանի բարձունքները իսրայելական ճանաչելն անհնար է, աշխատանքի այդ ուղղությունը Երևանի համար նա «կանաչ միջանցք» է համարում։
«Քայլերն այդ ուղղությամբ պետք է համապատասխանեն Հայաստանի շահերին։ Այս պահին Հայաստանն այդքան կտրուկ աշխարհաքաղաքական թռիչքի չի գնա», – նշեց Էսկինը։
Նրա խոսքով` Գոլանի ճանաչումն իմաստ ունի Արցախի ու Հայաստանի «կապերի» ճանաչման առումով։ Անհարժեշտ է, որ Հայաստանը շատ խելացիորեն առաջ տանի սեփական շահերը։
Նրա խոսքով, հիմք կարող է հանդիսանալ այն փաստը, որ այսօր Արցախի բնակչության գրեթե 100% հայկական է։ Դեռ 90–ականների վերջից ադրբեջանական կողմը համաձայնություն էր տվել, որ «բուն Ղարաբաղը մնում է Հայաստանի հսկողության տակ»։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am