Հայրեր և որդիներ. Հավերժական վեճը կօգնի լուծել գրքերի համատեղ ընթերցանությունը
Advertisement 1000 x 90

Հայրեր և որդիներ. Հավերժական վեճը կօգնի լուծել գրքերի համատեղ ընթերցանությունը

Գիտնականները գտել են այն հարցի պատասխանը, թե ինչպես է հնարավոր խուսափել ծնողների և երեխաների միջև թերըմբռնումից: Միչիգանի համալսարանի հետազոտության համաձայն՝ գրքերի համատեղ ընթերցանությունը ընտանիքի անդամներին զգալիորեն մտերմացնում է:

Փորձագետները նշում են, որ գրքերի ընթերցանության ժամանակ երեխաները ծնողների հետ ավելի շատ են փոխգործակցում, քան պլանշետն օգտագործելիս. ծնողներին ավելի հաճախ են հարցերով դիմում, քննարկում նկարազարդումները և այլն: Այս ամենը ոչ միայն օգնում է ներընտանեկան երկխոսության հաստատմանը, այլև վաղ տարիքից երեխայի մեջ գրագիտություն է զարգացնում:

Միչիգանի համալսարանի հետազոտողները փորձին ներգրավել են ծնողների և նրանց փոքր երեխաներին: Մասնագետները տեսահսկման միջոցով հետևել են տպագիր և էլեկտրոնային գրքերի ընթերցանության ժամանակ փոխգործակցության մակարդակին: Պարզվել է, որ սովորական գրքերի ընթերցանության ժամանակ երեխաները ծնողների հետ ավելի հաճախ են շփվել, մինչդեռ էլեկտրոնային գրքերի ընթերցանության ժամանակ նրանք սահմանափակվել են նոր էջ անցնելուն օգնելու խնդրանքով:

Գիտնականները հույս ունեն, որ իրենց հետազոտությունը ծնողներին կօգնի իրենց երեխաների հետ ժամանակն առավելագույնս արդյունավետ և հետաքրքիր անցկացնել:

med.news.am